Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու քայլ է արվում

Հայաստանի կառավարությունը վաղը կքննարկի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը՝ Արցախի ճանաչման վերաբերյալ: Ամենաուշագրավն այն է, որ կառավարությունը կարծես թե հավանության է արժանացնելու այդ նախագիծը, և այն ներկայացվելու է Ազգային ժողովում, իսկ ներկայացնողն էլ լինելու է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները»: Այնուհետև մանրամասն ներկայացվում է կոնֆլիկտի բանակցային ողջ գործընթացի պատմությունը՝ սկսած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի կողմից 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեի արդյունքները, այն է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը…» ճանաչելու մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի որոշումից, մինչև 1994թ. կնքված զինադադար, 2006թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով իրականցված բանակցությունները: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագիծը «Ժառանգության» կողմից մի քանի անգամ դրվել է ԱԺ նիստերի օրակարգում, սակայն արժանացել է ՀՀԿ-ականների մերժումին։ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի կարծիքով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա տրամաբանական շարունակություն է. «Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, խախտեց 1994 թվականի հրադադարի պայմանագիրը եւ բնական է, որ ուրիշ ելք չունենալով այս իրավիճակում արվում է ամենաադեկվատ քայլը՝ ճանաչվում Արցախի անկախությունումը»,- ասաց Ղուկասյանն՝ ընդգծելով, որ սա միանշանակ դրական փոփոխություն է Ղարաբաղի կարգավիճակում: «Այս տարիների ընթացքում Ադրբեջանն անընդհատ շահարկում էր այն փաստը, որ չճանաչված է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ ռազմական ուժ էր օգտագործում Ղարաբաղի վրա»,- փաստեց նա: Անդրեաս Ղուկասյանի կարծիքով այս քայլը ենթադրում է փոփոխություն նաեւ բանակցային հարթությունում. «Արդեն փոխվելու է բանակցությունների առարկան, բանակցող կողմերն են փոխվելու, Հայաստանն իր այս քայլով որպես ԵԱՀԿ պետություն հստակեցնում է դիրքորոշումը եւ դրանով քայլ է անում դեպի խաղաղության հասնելուն»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաեւ, որ սա քայլ է նաեւ Արցախը բանակցային գործընթաց հետ բերելու ուղղությամբ: «Բնական է, որ ճանաչումից հետո այլեւս բանակցել Հայաստանի կարգավիճակի շուրջ, Հայաստանն իրավասություն չի ունենա»,- հավելեց նա: Քաղաքագետը հիշեցրեց, որ մինչեւ օրս երկու հարց էր դրված օրակարգում՝ Արցախի ճանաչում եւ խաղաղության ապահովում, հիմա հարցերից մեկն, ըստ նրա, դուրս է գալիս: Հարցրեցինք՝ գործընթացը հնարավոր է չհասնի ավարտին, այլ ընդամենն այսկերպ ուղերձ հղեն միջազգային հանրությանը՝ ասաց. «Այս քայլով, անշուտ, Հայաստանի բարեկամ պետությունների համար բացվում է հնարավորություն իրենց քաղաքական աջակցությունը ցուցաբերել եւ ճանաչել Արցախը»։ Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am