Շավարշ Քոչարյանը բացել է որոշ փակագծեր. ո՞րն է հայկական և ադրբեջանական կողմերի պատկերացրած փուլային լուծումը

Այլևս ակնհայտ է, որ ԼՂՀ կոնֆլիկտի բանակցային գործընթացը չի կարող շարունակվել նախկին ձևաչափով: Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա մշակվել է Կազանի փաստաթուղթը, ինչպես նաև դրան նախորդած մյուս տարբերակներն այլևս սպառել են իրենց, ինչի հստակ ապացույցը քառօրյա պատերազմն էր: Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է պաշտոնական Երևանի դիրքորոշման կարծրացումը: Չնայած դրան՝ զուգահեռաբար ժամանակ առ ժամանակ ակտիվանում են դեռևս 90-ական թվականներից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք շրջանառության մեջ դրված փուլային և փաթեթային տարբերակների մասին տեղեկատվական արտահոսքերը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որոշ փակագծեր է բացել ԼՂՀ խնդրի կարգավորման  փուլային տարբերակի մասին: Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը: Իսկ ի՞նչ է ենթադրում փուլային տարբերակը: Պարզվում է՝ հայկական և ադրբեջանական կողմի պատկերացումներն էականորեն տարբերվում են: Շավարշ Քոչարյանը Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման հետ զրույցում հայտարարել է, որ փուլային տարեբերակի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վստահեցրել էր, թե Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և Բաքուն կողմ է խաղաղ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ փուլային տարեբերակին: Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվելով փաթեթայինից, լուծումը տեսնում է փուլային տարբերակի մեջ,սակայն փուլային ասելով՝ հասկանում է, այսպես կոչված, <<օկուպացված տարածքների վերադարձ>>, որից հետո միայն կարելի է խոսել մնացած հարցերի, մասնավորապես Արցախի կարգավիճակի մասին: <<Մենք ասում ենք, դեմ չենք փուլայինի տարբերակին, որը սակայն բոլորովին այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի և Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել ԼՂ Հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին>>,- հայտարարել է Շաբարշ Քոչարյանը: Փոխնախարարի խոսքով՝ բոլոր փաստաթղթերում՝ լինի Մադրիդյան սկզբունքներ, թե Կազանի փաստաթուղթ, ըստ էության, դրված է եղել փաթեթային տարբերակի գաղափարը, որը փորձում էր փոխզիջումների ճանապարհով մերձեցնել կողմերի մոտեցումները: <<Ադրբեջանը, ձևականորեն կողմ լինելով փաթեթին, ըստ էության, շեշտադրում է արել միայն այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են, որով և փորձում էր աղավաղել փաթեթայինը և բերել դեպի փուլային: Դա, իմ կարծիքով, պատասխան է, որը հնչեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, բայց դա նաև այլ իմաստ է պարունակում: Ադրբեջանի կողմից իրականացրած վերջին օրերի ագրեսիայից և վայրագություններից հետո լիովին ակնհայտ է, որ այն, ինչ որ դրված էր այն բոլոր տարբերակների հիմքում, վերանայման կարիք ունի>>,- հայտարարել է փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ներկա իրավիճակում բանակցային գործընթացին առնչվող մեր մոտեցումները, որն ուղղակիորեն բխում է քառօրյա պատերազմից, որը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ի սկզբանե իր կողմից որդեգրած ռազմական, ուժային քաղաքականությունից՝ հայատյացությունից: Կար 1994 թ-ի մայիսի 12-ին զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, ավելին՝ կա նույն թվականի արդեն հունիսի 27-ի պայմանագիրը, որտեղ ուղղակի նշված է, որ զինադադարը գործելու է մինչեւ մեծ քաղաքական պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանը փաստորեն սկսեց նոր պատերազմ՝ չսպասելով մեծ քաղաքական պայմանագրի ստորագրմանը: Ադրբեջանը միանգամից հրաժարվել  է իր միջազգային պարտավորություններից և իր ստորագրությունից: Սա խնդիր է, որը  պետք է հասկանան  նաեւ ԵԱՀԿ միջնորդները: <<Ենթադրենք, վաղը ինչ-որ համաձայնագիր ենք ստորագրում, ստորագրում է նաև Ղարաբաղը, չէ՞ որ Ադրբեջանը նույն ձևով կարող է հրաժարվել: Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք այնպիսի սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ առանց դա հաշվի առնելու չի կարելի առաջ գնալ: Հետևաբար այն, ինչ վերաբերում էր հենց կարգավիճակին, չի կարելի թողնել անորոշության մեջ: Իսկ տարածքների վերադարձի մասին հիմա խոսելը ես համարում եմ կոպիտ սխալ: <<Չի կարելի խոսել որևէ տարածքի զիջման մասին առնվազն երկու պատճառով. նախ դրա մասին կարող է խոսել միայն Լեռնային Ղարաբաղը և երկրորդ՝ երբ հակառակորդը ընդհանրապես բացառում է որևէ կարգավիճակ, խոսել զիջումների մասին, անիմաստ է: Միակողմանի զիջումներ չեն լինում»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, որը շատ հստակ արձանագրում է մի պարզ իրողություն. տարածքների վերադարձը խաղաղության երաշխիք չէ:   Կարինե  Սարիբեկյան              

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am