«Փաստաթուղթ չի քննարկվում», բայց Բաքուն սպասում է Հայաստանի հետ «առերեսմանը»

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն, երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշ պայմանավորվածություններ ունենք, փորձում ենք համանախագահների և մյուս կողմի հետ միասին ուրվագծել, թե ինչպես ենք աշխատելու այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետևում ենք այն սկզբունքին, որ հայտարարում ենք համաձայնեցված ձևով: Ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտահայտվել է այն դիրքորոշումը, որ անկախ ամենից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասաց Մնացականյանը:

Նա հավելել է, որ չափազանց կարևոր է համարում Արցախի Հանրապետության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն պատճառներով, որոնք մենք բազմիցս բացատրել ենք: Չափազանց կարևոր է բանակցություններին այն սուբյեկտի անմիջական մասնակցությունը, որն ունի ընտրված իշխանություն, սուբյեկտ է, քաղաքական միավոր»,- ասաց Մնացականյանը:
Հիշեցնենք, որ Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Մնացականյանին հիշեցրել էին, որ Ազգային ժողովում Փաշինյանը տարեվերջին հայտարարել էր, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, զրոյից ե՞ն սկսվելու բանակցությունները, հարցրել էին Մնացականյանին:
«Ոչ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին: Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, իսկ 25 տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել բանակցային գործընթացի ամենագործուն և ամենաարդյունավետ, միջազգայնորեն ճանաչված շրջանակը, այդ գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ: Այդ ամենի մեջ մեզ համար չափազանց էական և սկզբունքային է՝ համադրել այդ բազմաթիվ պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն են գտնում մեզ համար առաջնային, գերակա դիրքորոշումները»:

Զոհրաբ Մնացականյանը կրկին վստահեցրել է, որ բանակցություններից չենք խուսափում: Իսկ արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվո՞ւմ է: «Դեռևս վաղ է խոսել նման բանի մասին: Մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», ասել է նա:

Այսպես, Մնացականյանը փաստում է, որ Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային: «Մեզ համար էական է ապահովել, որ ընտրված իշխանություն ունեցող սուբյեկտի մասնակցության հարցը կարևոր է», վստահեցնում է նա:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ իր հերթին շեշտել է, որ՝ ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նա անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին: «Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումգայիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»։
Նկատենք, թե ինչ մթնոլորտում են Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպելու: Լիովին հակառակ դիրքորոշումներ:

Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը: Այս հանդիպումից հետո միջնորդները հերթական անգամ ընդգծեցին, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է, ուստի կոչ են անում կողմերին առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել: «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով: Հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ, վերհիշելով 2009թ. Աթենքում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որը հետագայում հաստատվել էր ԵԱՀԿ նախարարական խորհրդում»: «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ուստի մենք կոչ ենք անում կողմերին առանց արհեստական ձգձգումների և պայմանների բարեխղճության մթնոլորտում առարկայական բանակցություններ վարել», - նշվել էր հայտարարությունում:

Դեկտեմբերի կեսին Մամեդյարովը մանրամասներ ներկայացրեց ղարաբաղյան գործընթացից: Նա հայտնեց, որ վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր: Նա հայտարարեց, թե վերջին փաստաթուղթը այսպես կոչված «Լավրովի պլանն» է, հավելելով, թե այն մշակվել է մոտ երկու տարի առաջ մոսկովյան եռակողմ բանակցությունների բուռն քննարկումների ժամանակ:

Մամեդյարովը շեշտել էր, որ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Նա հղում էր արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է․ առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»: Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»:
Նա ասում է, թե հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կարգավիճակ, սակայն չեն հասկանում՝ ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձևը մշակելու համար, նշել է Մամեդյարովը:

Մինչդեռ պաշտոնական Երևանը արձագանքելով Մամեդյարովին՝ փաստել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում «որևէ փաստաթուղթ չեն քննարկում»: Հայաստանի ԱԳՆ-ն Լավրովի պլանի մասին հարցին պատասխանելիս նշել էր. «Դա մենք նշել ենք բազմիցս, դա հստակ է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ինչ վերաբերում է, թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ կար պարզապես տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։
Հունվարին Մնացականյանն ու Մամեդյարովը կրկին կհանդիպեն, սակայն ակնհայտ է, որ Երևանն ու Բաքուն գնում են բանակցությունների՝ իրարամերժ դիրքորոշումներով: Գոնե հրապարակային՝ նրանցից մեկը խոսում է առաջարկների մասին, մյուսը՝ հերքում դրանք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1424 անգամ
Լրահոս
Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am