Դասեր չքաղեցին

Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Պարզվեց նաեւ, որ Պանամայում գրանցված օֆշորային ընկերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու նրա ընտանիքը: Հրապարակումից շաբաթներ անց հետեւեց Պողոսյանի անսպասելի հրաժարականը, որը  հանրությանն ուղղված ծաղր կարծես լիներ: Միհրան Պողոսյանի անպատվաբեր համարելով իր մեր երկրի անունը քննարկել Ադրբեջանի հետ նույն հարթությունում՝ լքեց պաշտոնը, որին սերտաճել էր ու փոխել  4-5 նախարար: Որքան անսպասելի էր, որ Պողոսյանը կլքի պաշտոնը, այն էլ՝ սեփական կամքով, այնքան էլ՝ որ նրա դեմ քրեական գործ կհարուցվի: Թեպետ ընտրվել է ամենամեղմ հոդվածը՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, մի հոդված, որը կարելի է առանց օֆշորային սկանդալներին առնչության հարուցել Հայաստանի ամեն երկրորդ պաշտոնյանի դեմ ու պատասխանատվության ենթարկել բոլորին պետական բարձր աշխատանքը զուգակցելով բիզնես գործունեությանը, կամ շատերի դեպքում՝ ճիշտ հակառակը: Այդուհանդերձ, երեւույթն ինքնին աննախադեպ է այն համատեքստում, որ Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի ամենասիրելիներից մեկն է:Ու եթե նախկին վարչապետին կարեելի էր ներել օֆշորային պատմության մեջ հայտնվելու համար,ինչո՞ւ չներվեց Միհրան Պողոսյանը, ինչու արժանացավ նման <<անարգանքի>>: Կնշանակի, որ խնդիրն այնուամենայնիվ այլ հարթությունում է, սովորաբար չեն ներվում նրանք որոնք գործել են միայնակ, առանց համապատասխան շրջանակների իմացության եւ հաշվետվության: ԴԱՀԿ նախկին պետի դեմ հարուցված գործն ըստ ամենայնի ոչ միայն արտաքին աշխարհին է ներկա  իրավիճակում որոշակի բան ցուցադրվում, այլ Պողոսյանին ինչ-որ բան հասկացնելու փորձ է արվում՝ թեկուզ բացթողումը շտկելու եւ  հաշվետու լինելու նկատառումով: Միեւնույն ժամանակ նախագահի վերջին գործողությունները հուշում են, որ որոշ ժամանակ հետո գործը քնեցվելու է, կարճվելու <<բավարար ապացույցների>> բացակայության հիմքով: Այնպես որ դեռ դժվար է ասել Միհրան Պողոսյանը Լիսկայի պես առ ժամանակ հեռացվել է ասպարեզից, որ վերադառնա՞, թե հավետ է հեռացել:  Օրինակ,կարծես թե պատասխանատվության չեն կանչվում բանակի պաշտոնաթող գեներալները: Վերջին օրերի ոչ պակաս աղմկահարույց պաշտոնանկություններից  հետո որեւէ քայլ չի հետեւել: Մինչ հասարակությունը շարունակում էր քննարկել քառօրյա պատերազմի ընթացքում բացահայտված խնդիրները եւ պատասխաններ պահանջել բարձրաստիճան պաշտոնյաներից, Սերժ Սարգսյանը անակնկալ ձեւով, առանց բացատրությունների ու պատճառաբանությունների որոշումներ  կայացրեց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների մասով։ Աշխատանքից ազատվեցին միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մեկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ  Ալիկ Միրզաբեկյանը, մյուսը՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, հաջորդը գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը՝ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։ Չնայած պաշտոնական հաղորդագրություններում բացատրություններ չկան, թե ինչո՞ւ է Սարգսյանը գնացել նման քայլի, այնուամենայնիվ, կասկածից դուրս է, որ այս պաշտոնյաների ազատումներն ուղղակիորեն առնչվում են վերջին իրադարձություններին։ Քանզի հետախուզությունը, կապն ու նյութատեխնիկական ապահովման վարչություններն ու դրանց պետերը առանցքային դերակատարներից են զինված ուժերի համակարգում։ Իսկ քառօրյա պատերազմից հետո այդ առնչությամբ բազում հարցեր էին առաջ եկել: Ստեղծված իրավիճակում գեներալների եւ այդ թվում՝ ԴԱՀԿ նախկին պետի հարցերը պետք է լուծում գտնեին հրապարակային տիրույթում բաց քննարկումների միջոցով, պետք է հանրությունը տեղեկացվի, թե որտեղ եւ ինչումն է այս մարդկանց թերացումը, որի արդյունքում կորցրեցինք  այդքան մարդկային կյանքեր: Որն է լինելու նրանց պատիժը՝ հետագա զարգացումները կանխելու համար: Այո, այս համատեքսում  հավասար, մի բան էլ ավել մեղքի բաժին ունի նաեւ Միհրան Պողոսյանը, ով ամենաթողության արդյունքում դարձել է թիվ մեկ օլիգարխներից մեկը: Ու չնայած արդեն 2 տասնամյակ  Հայաստանի բոլոր ձախողումները՝  սկսած կոռուպցիայի ու կաշառակերության սանձազերծումից, մինչև սոցիալական սուր խնդիրներն ու արտագաղթը, «բարդվում» են Ղարաբաղի հարցի վրա, սակայն իրականում հենց այս երեւույթներն են, որ կրծելով երկրի ոսկորը, նոր պատերազմի համազարկ են տվել: Ցավալիորեն, ապրիլյան պատերազմից դասեր չքաղեցին, ժամանակը գնում է ի վնաս մեզ եւ խնամքով պաշտպանության տակ են վերցվում պետության թալանչիները: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am