Մոդեստ Կոլերովը՝ Մեդվեդևի և Ռոգոզինի «անթույլատրելի, ժամանակավրեպ և վնասակար» հայտարարությունների մասին

  Հայաստանն այսօր դիվանագիտական լավ շրջանի մեջ է, և եթե Երևանը մինչ օրս դեռ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, գոնե պետք է հնարավորինս երկար պահի այս դիվանագիտական դադարը: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը: Կլերովի խոսքով, եթե դատելու լինենք Ղարաբաղի վերաբերյալ ռուսաստանյան մամուլում հայտնվող վերջին հրապարակումներից, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և ռուսաստանցի փորձագետների մեկնաբանություններից, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան Ղարաբաղի հարցում միասնական մոտեցում չունի: Փորձագետի կարծիքով, հայաստանյան հասարակությունում այսօր առկա հակառուսական տրամադրությունների հիմքում Մեդվեդևի և Ռոգոզինի «անթույլատրելի, ժամանակավրեպ և վնասակար» հայտարարություններն էին: «Այդ հայատարությունները լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի դիրքերին Ղարաբաղում և Հայստանում», - ասում է Կոլերովը և որոշ փակագծեր բացում. - «Մոսկվայում կա երկու տարբեր մոտեցում ղարաբաղյան խնդրին. Սպիտակ տան` այսինքն Ռուսաստանի կառավարության մոտեցումը, և Կրեմլի մոտեցումը: Կառավարության մոտեցման մասին մենք արդեն գիտենք և վաղուց հայտնի է Մեդվեդևի թիմի ադրբեջանամետ դիրքորոշումը: Սակայն կա նաև Կրեմլի, կամ, այսպես ասած, պուտինյան թիմի մոտեցումը և միայն Կրեմլի դիրքորոշումն է, որ կարող է երաշխավորել հայերի համար կարգավորման արդար տարբերակ»: Ընդ որում, ռուսաստանցի փորձագետը վստահ է` Մոսկվան այսօր որևէ նոր ծրագիր չունի, և բացի այդ` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մոտեցումները Ղարաբաղի հարցում այսօր միասնական են: Ավելին, ըստ նրա, և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը համարում են, որ ժամանակն է, որ Ստեփանակերտը նորից հանդես գա որպես բանակցային կողմ: Կոլերովը նաև ասում է, որ զարմացած է, որ մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: «Հարձակվելով` Բաքուն Երևանին Ղարաբաղը ճանաչելու քարտ բլանշ է տվել», - ասում է փորձագետը: Վաղ, թե ուշ` բոլորն էլ ճանաչելու են Ղարաբաղի անկախությունը և Ղարաբաղի կարգավիճակը, որպես բանակցային կողմ, միայն կօգնի այդ գործընթացին, ասում է Կոլերովը` շարունակելով. - «Ղարաբաղը դառնալու է բանակցային կողմ, Ադրբեջանը ստիպված է լինելու հաշտվել այս իրողության հետ, հետո, իհարկե, կլինեն խաղաղապահներ: Սա է միակ տարբերակը»: Ի դեպ, թեև Կոլերովը չի բացառում Բաքվի կողմից նոր հարձակումը, բայց և քիչ հավանական է համարում:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am