Պոպուլիզմը հաղթեց Փաշինյանին

«168 ժամ» թերթը գրում է. «Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ և խտություն»,- երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին և անասնապահների ու մսավաճառների բողոքի ակցիաներին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը գնացել սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու քայլին՝ առանց սպանդանոցների անհրաժեշտ քանակն ապահովելու:

«Մի պարզ պատճառով, որովհետև մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման, շինարարության պրոցեսի մեջ են (վերջին 1,5 տարվա ընթացքում մենք երկու անգամ այդ հետաձգումն արել ենք), մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ «կարո՞ղ ա՝ էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ է անելու»»,- ասել է նա՝ տեղեկացնելով կառավարության ընդունած, ըստ էության, միջանկյալ լուծման մասին:

«Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի՝ սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստվում է նաև մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ձևավորել սպանդանոցների նախընտրելի քարտեզ:

Միևնույն ժամանակ նա շահագրգիռ կողմերին ներկայացրել է մեկ այլ առաջարկ-վերջնագիր: Ըստ Ն. Փաշինյանի, եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն վերադառնալու, ապա պատրաստ է քաղաքացիներին մինչև այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին: «Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է, այնտեղ սովորել ենք ապրել:

Հիմա եթե բողոքող մեր հայրենակիցների համար այդ առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք այս 3 գործողությունն անել ՝ 1. «ծյունինգ անել» սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, 2. մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում թողնել նույն իրավիճակը, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային չենք վերադառնալու՝ ինչ պարզվի-չպարզվի»,- հայտարարել է Ն. Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ, եթե քաղաքացիները չընդունեն այդ առաջարկը, ապա կառավարությունը շարունակելու է սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու գործընթացը:

Սպանդանոցներում պարտադիր մորթը կատարելու դեմ բողոքող հազարավոր մարդկանց պահանջն իսկապես արդար է, բարձրացվող հարցերը՝ արդարացված: Այս մասին ասում են ոչ միայն գյուղացիները, ֆերմերները, այլև տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները։

Այսպիսով, գյուղացիների, ֆերմերների լայնածավալ բողոքի օրեր տևած գործողություններից հետո կառավարությունը հետքայլ է անում՝ ներկայացնելով խնդրի ոչ այնքան համալիր, խորքային, որքան միջանկյալ լուծում: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում բողոքի ձայն բարձրացնող հանրությանը: Այս իրավիճակը վկայում է մի կողմից՝ կառավարության անսկզբունքայնության ու ոչ կոմպետենտ գործունեության, մյուս կողմից՝ թաքնված վախերի մասին: Խնդիրն այն է, որ, եթե սա իսկապես անհրաժեշտ բարեփոխում է, ինչպես պնդում է Ն. Փաշինյանը, ապա կառավարությունը չպետք է տուրք տար բողոքի ալիքին և չառաջնորդվեր պոպուլիզմով ու չնահանջեր: Դա, սակայն, կհակասեր անձամբ Ն. Փաշինյանի ու կառավարության պոպուլիստական էությանն ու գործելաոճին:

Մյուս կողմից՝ որոշման ընդունումից հետո է միայն կառավարությունը պարզում, որ անհրաժեշտ թվով սպանդանոցներ չկան, ինչը վկայում է կառավարության ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության մասին: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է պոպուլիզմը հաղթում պրոֆեսինալիզմին: Բայց սա միջանկյալ հաղթանակ է կամ հաղթանակ չէ ընդհանրապես, որովհետև վարչապետի երեկվա հայտարարությունից հետո բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից շատերը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են, որ առաջարկված միջանկյալ լուծումը չի բավարարում իրենց, և իրենք առաջիկայում վերսկսելու են բողոքի ակցիաները:

Ակնհայտ է, որ կառավարության քայլերի շարունակությունը կախված է լինելու ոչ թե ընդունված որոշման հիմնավորվածությունից ու անհրաժեշտությունից, այլ այն հանգամանքից, թե որքան մարդաշատ կլինեն բողոքի ակցիաներն առաջիկայում: Դա է պահանջում պոպուլիզմի կանոնը, որին անշեղորեն հետևում է Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Նախօրեին կառավարության մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ն. Փաշինյանը ստիպված է նահանջել և չեղարկել սպանդանոցների հարցը, գոնե առժամանակ, քանզի նա արդեն սկսել է մտահոգվել ուժայինների այն զեկույցներից, համաձայն որոնց՝ «թավիշը» կամաց-կամաց անցնում է, ու մարդիկ սկսել են դժգոհել գործող իշխանություններից և հայհոյել: Մեր աղբյուրը նաև նշել էր, որ Փաշինյանը մտածում է՝ ինչպես դրա տակից գոնե ժամանակավորապես դուրս գալ, որպեսզի բողոքի ակցիաները չշարունակվեն և չվտանգեն իշխանությանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am