Սգացող մարդու հասցեին Ալեն Սիմոնյանը ստոր գրառում է արել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ԱԺ-ում ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի երեկվա ելույթում ոչ մի անօրինական բան չկար և իր համար անհասկանալի էր՝ ինչու այդ ելույթից հետո անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու իշխանական պատգամավորները բուռն արձագանքեցին: Այս մասին Գառնիկ Իսագուլյանն ասել է Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ։

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ այդ ագրեսիվ դրսևորումը գուցե հին հաշիվների արդյունք էր կամ էլ նոր հաշիվների սկիզբ. «Իշխող կուսակցությունն ագրեսիվ լինելու փոխարեն լավ կանի հետևի իր ղեկավարի օրինակին ու հանգիստ նստի տեղը»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Հայաստանում ձևավորվել է բարոյահոգեբանական մի մթնոլորտ, որը շատ ծանր է տանելն ու պարկեշտ մարդկանց համար դժվար է հարմարվել տիրող իրավիճակին»:

Գառնիկ Իսագուլյանը, հիշելով այն տարիները, երբ ինքը Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ Գեորգի Կուտոյանը՝ օգնականը, նշում է, որ վերջինս չափից դուրս պարկեշտ մարդ էր․ «Գեորգի Կուտոյանն այնքան պարկեշտ մարդ էր, որ անգամ շատ հարցերում ամաչում էր կարծիք հայտնել»։

Խոսելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումից՝ ուղղված Սերժ Սարգսյանին, Գառնիկ Իսագուլյանն ասել է․ «Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի ընկերն է եղել և նա սգում էր իր ընկերոջ մահը։ Ալեն Սիմոնյանն էլ սգացող մարդու հասցեին ստոր գրառում է անում՝ լկտի ձևով պատասխանելով իմ կայքի աշխատակցուհու հասցեին»։

դիտվել է 4038 անգամ
Լրահոս
Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am