Փաշինյանը որոշել է գլուխը կտրել, գլխացավը բուժելու փոխարեն


Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը լիովին կողմ է ծննդատների փակմանը:
«Ինչու այսօր պահանջ չի դրվում, որ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է ծննդատուն լինի»,– հռետորական հարց է հնչեցրել վարչապետն` անդրադառնալով ծննդատների փակման թեմային։ «Մարալիկի ծննդատունը ևս 25 գյուղերի է սպասարկում, ինչո՞ւ պետք է փակվի։ Ինձ մոտ հարց առաջացավ` ինչո՞ւ այդ 25 գյուղերում չկան ծննդատներ։ Հարցի պատասխանը պարզ է, քանի որ դա տրամաբանական պահանջ չի, քանի որ դա նույնն է, որ պահանջնենք` ամեն շենքի մոտ ծննդատուն լինի»,–հայտարարել է Փաշինյանը։
Երբ հեռուսատեսությամբ տեսել է Մարալիկի ծննդատան բուժաշխատողներին, որոնք «հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով» դուրս էին եկել ձյան մեջ քայլում, բողոքի ակցիա էին անում, վարչապետն ապշել է. քանի որ մտածել է, թե հետո բժիշկներն այդ նույն խալաթներով պետք է գնային ծնունդ ընդունելու։
Փաստորեն մեկ տարուց մի քիչ ավել էր պետք, հեղափոխության առաջնորդից քաղաքական ցինիկի վերածվելու համար: Փաշինյանի ձայնն արդեն տաք տեղից է գալիս: «Յոլա գնալու տրամաբանությամբ ենք ապրում, ու մեզ թվում է` յոլա գնալն ավելի էժան է»,–աել է վարչապետը: Նրա կարծիքով` ավելի լավ է ծննդատուն պահելու փոխարեն, ասֆալտ փռել, ճանապարհներ նորոգել:

Ի՞նչ է պատահել էր, որ` Մարալիկի հարակից գյուղերի ծննդկանները 25-30 կմ հեռավորությամբ գտնվող Արթիկի կամ Գյումրու ծննդատներ կդիմեն: Իսկ Մարալիկում, ավելի լավ է ծննդատուն չլինի` ոչ կարգին մասնագետ ունեն, ոչ էլ սահմանված քանակով ծնունդներ: Փաշինյանի մտքով երևի չի անցել, որ իր խոստացած 5 մլն բնակչությամբ երկրին ծննդատներ են պետք լինելու: Եվ վերջապես` սովետական Հայաստանի ղեկավարները անմի՞տ էին, որ Մարալիկում ծննդատուն էին կառուցում և ծննդկաններին չէին ասում` Գյումրի կամ Արթիկ գնացեք, որովհետև Մարալիկի ծննդատանը տարեկան 150 երեխա չի ծնվում: Հիմա ստացվում է, որ գլխացավը բուժելու փոխարեն, Փաշինյանը որոշել են գլուխը կտրել: Չկա գլուխ, չկա նաև գլխացավ: Փոխանակ Մարալիկի և համյանքային մյուս ծննդատների բարելավման պետական ծրագիր իրագործեն, դեմքի խելոք արտահայտությամբ մեզ համոզում են, թե ինչքան լավ բան է ծննդատուն փակելը: Ավելին` քիչ է մնում հավատացնեն, թե ծննդատներն են մեղավոր, որ մենք դեռ չեք ապրում Փաշինյանի խոստացած երջանիկ Հայաստանում:

«Բայց ամեն ինչ հարաբերական է։ Վերջերս, օրինակ, երբ ՀՔԾ–ի օրվան էինք մասնակցում, պարզվեց, որ միայն 2019թ–ի 10 ամիսների ընթացքում ՀՔԾ–ն պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան ծառայության գոյության ողջ ընթացքում։ Բայց մյուս կողմից պետք է արձանագրենք` խնդիրները, որ մենք դրել ենք` կոպեկ–կոպեկ վերականգնելու մասին, բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել»,– ասել է վարչապետը։

Ըստ նրա` պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Քրեական գործերն այնքան են շատացել, որ փորձագիտական եզրակացություններ ստանալը ամիսներ է տևում։
Հիշեցնենք` 2019թ–ի դեկտեմբերին վարչապետը հայտարարել էր, համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում չկան կոռուպցիոն երևույթներ:
Ծննդատների փակումը կոռուպցիայի հետ կապ չունի, բայց շատ ուղղակիորեն կապված է մարզերը դատարկելու հակապետական ծրագրի հետ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3061 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am