8-12 տարի ազատազրկում. ո՞րն է քրեական ենթամշակույթի իրավական բնորոշումը

 

Ազգային ժողովում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն առավել հայտնի է գողակաների դեմ օրինագիծ անունով, տեսականերն կարող է մնալ թղթի վրա: Ենթամշակույթի դեմ պայքարելու արդյունավետ մշակույթի մասին որևէ այլ երկրի օրինակ հայտնի չէ: 

Քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծին առաջին ընթերցման ժամանակ կողմ էր միայն իշխող խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ձեռնպահ։ Նախօրեին նախագծի քննարկումը վիճաբանության և հրմշտոցի վերածվեց. ԲՀԿ պատգամավորներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քիչ էր մնում ծեծի բռնկվեին հենց ԱԺ դահլիճում: Խորհրդարանում կատարվածը ցույց տվեց, որ այպես կոչված քրեական ենթամշակույթի դրսևորումը որոշակիորեն կապված է նաև ազգային հոգեկերտվածքի հետ:


Ո՞րն է քրեական ենթամշակույթի իրավական բնորոշումը


Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի անձանց կամ խմբերի համար, որոնք խմբեր են կազմավորում, խրախուսում են այլ անձանց կողմից հանցագործությունների կատարումը, դրանցում ներգրավում են տարբեր անձանց, այդ թվում՝ անչափահասների։ Արարքը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, անչափահասի ներգրավմամբ կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, դիտարկվում է որպես ծանրացնող հանգամանք։ Այս պարագայում արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:Պատիժ է սահմանվում գողականների համար: Մասնավորապես քրեական պատասխանատվություն է նախատեսվում հետեւյալ արարքների համար․
1․ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար/ Խոսքը գողի կամ հեղինակության աստիճանի շնորհման մասին է,
2․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար,
3․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար,
4․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար / գողականին դիմելու միջոցով հարցի լուծման մասին է խոսքը/:


Գողականների մասին


Իրավական ուշագրավ բառապաշարով է բնորշվում գողականներիր կարգավիճակը:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը՝
1. գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն,
2. չի համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձեւերին,
3. որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը,
4. որի նպատակն այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:
Իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը՝
1. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ համարվում է հեղինակություն եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ,
2. կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց,
3. կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաեւ մոլախաղերի միջոցով),
4. տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը,
5. կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:
Միաժամանակ նախատեսված է խրախուսական նորմ այն անձանց համար, որոնք մինչեւ հանցանքն ավարտին հասցնելը, կամովին իրավապահներին կհայտնեն եւ կնպաստեն խմբավորման գործունեության խափանմանը։ Այս անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Այլ կերպ ասած` խրախուսվում է, որ գողականների դեմ գործ տան առաջին հերթին այդ նույն գողականների շրջապատի մարդիկ:

Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1311 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am