Առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի միջազգային ճանաչման շարանի. Կարեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ «Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ ճանաչումների շարանը շարունակվելու է: Արցախի միջազգային ճանաչումը շատ կարևոր եմ համարում նաև այն առումով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա: Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը, նաև թույլ կտա բանակցող կողմերին, հակամարտող կողմերին կենտրոնանալ բուն, ռեալ խնդիրների վրա, այն է՝ թե ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո», – «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կարեն Միրզոյանը: Հարցին, թե արդյոք ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչեն նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները, Միրզոյանը պատասխանեց․ «Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և որքան կայացած լինի մեր պետությունը, որքան մենք կարողանանք զարգացնել այն, այդքան ավելի մոտ ենք լինելու այդ նպատակին»: Իսկ հարցին, թե ինչպես են Ղարաբաղում վերաբերվում Հայաստանի կառավարության նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին ընդդիմադիր պատգամավորների առաջարկի ընդգրկմանը, Կարեն Միրզոյանը արձագանքեց․ – «Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ դա Հայաստանի Հանրապետության և օրենսդիրների որոշելիքն է»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am