«Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար». պատգամավորը՝ Կուտոյանի մահվան մասին

 «Հրապարակ» օրաթերթը գրում է. 
Նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ․ «Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի՝ փոքր-ինչ խնդրահարույց է, կամ կարող ենք վկայել այն մասին, որ տվյալ անձը հոգեկան լարվածության մեջ է գտնվում, լարվածությունը հանելու համար կրակոցներ է արձակում կամ ուզում է ինքնասպանություն գործել, բայց չի կենտրոնանում եւ վերջում հասնում է նրան, որ ինքն իրեն է խփում։ Այդ վարկածից ելնելով՝ կարող ենք երկու ձեւով էլ տրամաբանել, բայց քանի որ նախաքննության մանրամասներ չգիտենք, ճիշտ կլինի չմեկնաբանել»։ Նա նաեւ շեշտեց, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբեւէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա․ «Որեւէ ձեւով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ»։ Եվ որպես ապացույց՝ հիշեցրել է, որ Կուտոյանը որեւէ քրեական գործով չէր անցնում եւ կարգավիճակ չուներ։ «Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար»,- հարցրեց նա։

դիտվել է 1421 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am