Մար­դիկ շու­տով սե­փա­կան մաշ­կի վրա են զգա­լու այդ ան­կա­տար խոս­տում­նե­րի ողջ ծան­րու­թյու­նը

Իրատես օրաթերթը գրում է. «Երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր էր ստանձ­նել կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, խրոխտ հայ­տա­րա­րեց, թե գա­զի սա­կա­գի­նը ոչ միայն չի բարձ­րա­նա, այլ նույ­նիսկ հնա­րա­վոր է նվա­զի։ Ա­վե­լին. հա­տուկ հանձ­նա­ժո­ղով ստեղծ­վեց, ո­րը պի­տի ու­սում­նա­սի­րեր, թե ինչ­պես է գա­զի սա­կա­գի­նը գո­յա­նում։ Ա­միս­նե­րով ու տա­րով ու­սում­նա­սի­րե­ցին, ռու­սա­կան կող­մի հետ եր­կար բա­նակ­ցե­ցին, բայց հան­րու­թյունն այդ­պես էլ չի­մա­ցավ, թե ինչ պարզ­վեց այդ ա­մե­նից։ Փո­խա­րե­նը շատ չան­ցած Ռու­սաս­տա­նը սահ­մա­նին գա­զը թան­կաց­րեց։ «Գազպ­րոմ Ար­մե­նիան» ո­րո­շեց ա­ռայժմ սպա­ռո­ղի հա­մար չթան­կաց­նել և իր «վրա» վերց­նել այդ բե­ռը։ Բայց էլ ինչ մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն, այն էլ քա­ղա­քա­կա­նու­թյուն թե­լադ­րող «Գազպ­րո­մը», որ ի­րեն հար­մար պա­հի չհայ­տա­րա­րեր, թե ժա­մա­նակն է, որ սպա­ռած գա­զի հա­մար սպա­ռո­ղը վճա­րի։ Եվ տա­րին սկս­վեց «ա­վե­տի­սով»` «Գազպ­րոմ Ար­մե­նիան» գա­զի սա­կա­գի­նը բարձ­րաց­նե­լու հար­ցով դի­մե­լու է Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղով։

Եվ այս­պես. ինչ­պի­սի՞ տն­տե­սա­կան տա­րի է մեզ սպա­սում։ ԵԱՏՄ-ի նոր մաք­սա­տուր­քե­րով պայ­մա­նա­վոր­ված ար­դեն 700 ա­նուն ապ­րանք թան­կա­ցել է, այ­սինքն՝ եր­րորդ եր­կր­նե­րից ներ­մուծ­վող ապ­րանք­նե­րի մաք­սա­տուրքն ա­վե­լա­ցել է։ Օ­րի­նակ, ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի մսի մաք­սա­տուրքն ա­ճել է 25 %-ով։

Ի դեպ, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը՝ կաթ­նամ­թերք, հաց, ևս թան­կա­ցել են։ Նա­խորդ տար­վա հա­մե­մատ մե­քե­նա­նե­րի ներ­կր­ման բում չի լի­նե­լու, որ բյու­ջեն լց­վի, քա­նի որ ա­մե­նա­բարձր մաք­սա­տուրք սահ­ման­ված է հենց մե­քե­նա­նե­րի հա­մար։ Ներդ­րում­նե­րի հույ­սը շատ փոքր է։ Սա դեռ քիչ է, մի բան էլ գազն են պատ­րաստ­վում թան­կաց­նե­լ։ Պարզ է, չէ՞, որ գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով քա­նի ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու։ Սա ըն­դա­մե­նը մի քա­նի «սեղ­մա­գիր» էր, տն­տե­սա­գետ­ներն ա­վե­լի հան­գա­մա­նո­րեն կա­րող են ա­սել, թե յու­րա­քան­չյու­րի պա­րա­գա­յում մեր տն­տե­սու­թյունն ինչ դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ է կանգ­նե­լու։ Բայց տն­տե­սա­գետ պետք չէ լի­նել հաս­կա­նա­լու հա­մար, որ ե­թե այս­պի­սի տեմ­պե­րով է Փա­շի­նյա­նի հրա­պա­րա­կած տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյունն ի­րա­կա­նաց­վե­լու, ու­րեմն նա­խորդ տաս­նա­մյակ­նե­րում էլ ենք տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի մեջ ե­ղել, բայց այդ մա­սին չենք էլ ի­մա­ցել։

Տա­րա­ծաշր­ջա­նում հարևան­նե­րից ա­ռաջ անց­նե­լու մղում ու­նե­ցող, բայց կես ճա­նա­պար­հին մնա­ցած Փա­շի­նյանն այս տա­րի 4,6 տո­կոս տն­տե­սա­կան աճ է ակն­կա­լում, ո­րը ոչ միայն տն­տե­սու­թյան խն­դիր­նե­րի, այլև դրանք չլու­ծե­լու մա­սին է հու­շում։ ՈՒ այս­տեղ կա­րող էինք մեկ-մեկ թվար­կել հան­րու­թյա­նը տված Փա­շի­նյա­նի մեծ խոս­տում­նե­րը, սա­կայն դա ո­չինչ չի փո­խում։ Մար­դիկ շու­տով սե­փա­կան մաշ­կի վրա են զգա­լու այդ ան­կա­տար խոս­տում­նե­րի ողջ ծան­րու­թյու­նը։


Գու­ցե ար­ժե, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի ան­գամ էլ սե­փա­կան երկ­րի խն­դիր­նե­րի հա­մար սար բարձ­րա­նա ու կո­չեր ա­նի։ Հնա­րա­վոր է առ­կա խն­դիր­նե­րից գո­նե մի քա­նի­սը լուծ­վեն։ Փորձ­ված տար­բե­րակ է, նրա կո­չից հե­տո ԱՄՆ-ի և Ի­րա­նի ղե­կա­վար­նե­րը կար­ծես փոր­ձում են ա­ռանց պա­տե­րազ­մի հար­ցե­րը կար­գա­վո­րել։ Հե­տո էլ ա­սում ենք, թե մար­դը խն­դիր­ներ չի լու­ծում, պար­զա­պես մի­ջազ­գա­յին մասշ­տաբ­նե­րի խն­դիր­նե­րով է ու­ղե­ղը զբաղ­ված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 756 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am