Վիկիլիքսը նոր փաստեր ունի Նիկոլ Փաշինյանի դեմ

Համացանցում շրջանառվում են Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի իրադարձություններին, որտեղ շոշափվում է այն ժամանակվա արմատական ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դերակատարման հարցը: Հրապարակման մեջ խոսվում է նաև, թե այն ժամանակվա ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը ինչ տեղեկություններ են հաղորդել օտարերկյա դեսպանատներին:

2008թ. մարտի 1-ի իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։


Մաս 1. Կարելի էր խուսափել զոհերից. Բաց թողնված հնարավորություն
01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։
Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։
Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։
Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։
Այդ ժամանակահատվածում, ինչպես նշվումէ գացտնազերծված փաստաթղթում, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել):

Մաս 2. Զինված ուղղորդվող զանգված


03.03.2008թ – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, և մի շարք այլ կազմակերպություններին. Փեննինգթոնը ներկայացնում է Մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։ Նշում է, որ ժամը 16:00-ի դրությամբ Երևանի փողոցներում հարաբերական անդորր է, մինչդեռ 36 ժամ է անցել այն բախումներից, որի ժամանակ ցուցարարները օգտագործում էին Մոլոտովի կոկտեյլներ։ Նա նշում է, որ բախումների պահին ցուցարարների թիվը եղել է 15-25000, սակայն մարտի 2-ի առավոտյան այն արդեն էականորեն նվազել է՝ այն բանից հետո, երբ կարդացել են Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ վերջինս կոչ էր անում ցրվել։ Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Չնայած Կառավարության պնդումներին, Փեննինգթոնը նշում է, որ իրենք չեն նկատել ցուցարարների մոտ մարտական զենքեր և գտնում են, որ դրանք եղել են միայն կառավարական ուժերի ձեռքին։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Կան մի քանի դրվագներ, որոնցում ոստիկանները ի վերջո զենքերը ուղղել են ամբոխի ուղղությամբ, սակայն այդպիսի դրվագները շատ սահմանափակ են եղել։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ[2]։
11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։
Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։ Նշում է, որ իրենք կառավարության ներկայացուցիչներին մտահոգություն են հայտնել՝ կապված քրեական օրենսգրքի 300 և 333 հոդվածների հետ, որոնք, ըստ իրենց, անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը քրեականացնելու համար, ինչքան էլ այդ խոսքը անտանելի լինի։ [3]
09.04.2008թ. նամակում ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին Փեննինգթոնը փորձում է ներկայացնել մարտի մեկի 8 զոհերի մահվան հանգամանքները։ Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները»։


Վիկիլիքսը նոր փաստեր ունի Նիկոլ Փաշինյանի դեմ

Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառության մեջ են դրվում հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության ղեկավարն է և անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի գործի բացահայտման համար : Սա նշանակում է, որ կան ուժեր, ովքեր տիրապետելով Մարտի 1-ի փակ ինֆորմացիային, նպատակահարմար են գտել այն հանրայնացնել: Գաղտնազերծված էջերը բավարար նախադրյալներ են`   Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանին վերստին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար: Թերևս Վիկիլիքսը նոր փաստեր ևս ունի, որոնք գուցե դեռ կհրապարակվեն: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել իրեն առնչվող ակնհայտ մեղադրանքներին: Առայժամ կատարվածի մասին պարզաբանում են տվել միայն Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, որոնք ըստ էության հաստատել են, որ իրենք դեսպանատներին տեղեկություններ են հաղորդել: Սաֆարյանն ու Բախշյանը պնդում են, որ իրենք այդ պահին հնարավորություն չեն ունեցել ճշտելու զոհերի մասին տեղեկությունների իրավացիությունը և հաղորդել են ընդամենը քաղաքացիներից լսած խոսակցությունները: Արդյունքում`  պատգամավորները փոխանցել են չճշտված տեղեկություն, իսկ Նիկոլ Փաշինյանը հրահրել է բախում, ինչը արտացոլվել է ԱՄՆ դեսպանատան գրագրության մեջ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 53837 անգամ
Լրահոս
Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am