Սա նաև նյարդերի պատերազմ է

Ադրբեջանն ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսել Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններում զորքեր են կուտակում, հայտնեց նախօրեին Ղարաբաղի ՊՆ-ն։ Հաղորդվում է, որ տարբեր հատվածներում Ադրբեջանը նաև զորքերի ակտիվ տեղաշարժ է իրականացնում։ Ղարաբաղի զինված ուժերը հետևում են ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների, ասված է հաղորդագրությունում։ Ստեփանակերտը վստահեցնում է, որ իրադրությունը զինված ուժերի կողմից ամբողջությամբ վերահսկվում է։ Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Խուճապի մատնվելու առիթ չկա, մայիսյան տոներին Ադրբեջանը մշտապես անհանգիստ շարժումներ արել է ու հիմա զորքերի կուտակումը թերևս որոշակի հոգեբանական ազդեցության փորձ է նրա կողմից: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո սա որոշակի նաև նյարդերի պատերազմ է, անկախ` նրանից, որ առկա է նոր ռազմական գործողությունների սանձազերծման վտանգը Ադրբեջանի կողմից: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշել է «Մենք պատրաստ ենք և զսպել ագրեսորին և պահպանել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»: Նրա խոսքով՝ այս պայմաններում նախ պետք է խաղաղությունը պահպանվի, ինչից հետո էլ կարելի է բանակցությունների մասին խոսել: Նա վստահեցրեց, որ գործողությունների դեպքում հայկական Զինված ուժերը կկասեցնեն դրանք. «Ավելի զգույշ և զգոն ենք լինելու, տեսնենք՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, և՛ Ադրբեջանը ինքը ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսել, և՛ միջազգային հանրությունը մի քանի անգամ ընդգծել է, որ նման զարգացումը անընդունելի է»: Ի՞նչ եղավ ռուսական 200 մլն դոլարի վարկով սպառազինությունը Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորականների, նրանց ընտանիքների համար կայազորի «Մեծ Ամրոց» ավանում անցկացվել է ռազմահայրենասիրական միջոցառում, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը: «Ռազմական փառքի» հուշահամալիրում ներկայացվել են «Т-72Б» տանկի, «БТР-80» զրահափոխադրիչի, «БМП-2» հետևակի մարտական մեքենաների, անօդաչու թռչող սարքերի համալիրի` «Тигр», «Леер», «Застава», «Гранат», «Орлан-10» և «Тахион», ինչպես նաև «Գրադ»-ի և «Սմերչ»-ի, «С-300В» զենիթահրթիռային համալիրի տեսակները: Սպորտային ավանում անցկացված միջոցառումների ժամանակ մասնակիցները գնահատել են իրենց պատրաստվածության մակարդակը, մասնակցել են ընտանեկան սպորտային միջոցառումերին: Հետախուզական ստորաբաժանման զինվորականները ցուցադրական ելույթներ են ունեցել, անցկացվել է անօդաչու թռչող սարքերի ուսումնամարզական ցուցադրություն: Այդ միջոցառմանը մասնակցել է 600 մարդ: Իսկ ո՞ր փուլում է Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով ձեռքբերվելիք սպառազինությունը Հայաստան հասցնելու գործընթացը... Առայժմ պարզ չէ: Օրեր առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, թե պայմանավորվածությունները ձեռք են բերված, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: Այսինքն, պարզվում է, որ նշյալ վարկի ստորագրումն անգամ դեռ կողմերը չեն իրականացրել, ընդամենը նախնական պայմանագիրն է համաձայնեցված: Թե ինչու է ռուսական կողմը ձգձգում պրոցեսն այն էլ ղարաբաղա-ադրբեջանական գոտում ռազմական գործողություններից հետո` կարելի է միայն եզրակացություններ անել: Հայաստանն, իհարկե, կողմնակից է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բայց բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ամբողջապես աջակցում են այս առաջարկներին: Սակայն այսօր, ղարաբաղյան սահմանագծին Ադրբեջանի զինված ուժերի կուտակումներ են, հակառակորդը է՛լ ավելի է ուժգնացնում իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնում սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում՝  փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում, և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Բայց այս իրավիճակում, պակաս կարևոր չէ հայկական կողմի համար սպառազինություն ստանալը, քանի որ մեր առջև իսկապես անկանխատեսելի ու արկածախնդիր հակառակորդ է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ ռուսական կողմի ձգձգումները կարծես, հայկական կողմի վրա նաև հոգեբանորեն ազդելու ու նյարդերի պատերազմն ավելի երկարաձգելու միտում են ստանում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am