Ատելության իշխանությունը հարձակվում է իր միակ ընդդիմության՝ ազատ խոսքի վրա․ Միհրան Հակոբյան (video)

Հայաստանում այսօր չկա քաղաքական ընդդիմություն և միակ ընդդիմությունը Հայաստանում խոսքի ազատությունն է: Չունենալով այլընտրանք՝ այսօր իշխանությունը հարձակվում է ազատ խոսքի վրա: Այս մասին այսօր Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ այսօր լրատվամիջոցներն են ներկայացնում այն ճշմարտությունը, որը շեշտակիորեն տարբերվում է այն տեղեկատվությունից, որը հիմնականում ներկայացնում է վարչապետը՝ իր ֆեյսբուքյան էջում:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը, չի կիսում Միհրան Հակոբյանի այն տեսակետը, որ Հայաստանում միակ ընդդիմությունը մնացել է մամուլը. «Իշխանափոխությունից անմիջապես հետո նախկին իշխանությունն ու այդ իշխանության մի շարք անհատներ արտահայտվում էին՝ հարվածներ ընդունելով իրենց վրա»:

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները շատ կարճ ժամանակում կտրվում են իրականությունից և սկսում են տուրք տալ այն տեղեկատվությանը, որն իրենց է հաճելի, և, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ շատ արագ ստացվեց:

«5-րդ» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նկատում է, որ դեռ մեկ տարի առաջ այն հարձակումը, որն իրականացվում էր իրենց հեռուստաընկերության դեմ, էականորեն տարբերվում է այն տրամադրվածությունից, որն այսօր կա իրենց նկատմամբ. «360 աստիճանով փոխվել է հասարակության վերաբերմունքը մեր նկատմամբ, որի մասին իշխանությունը տեղյակ է և այս ամենն անընդունելի է իրենց համար»:

Հարություն Հարությունյանը համոզված է, որ «5-րդ» հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը չի դատվելու, բայց միևնույն է՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի դժվարացնի իրենց հեռուստաընկերության աշխատանքը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, մասնավորապես դստեր՝ Մարիամ Փաշինյանի ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռակա բանավեճից, Սաթիկ Սեյրանյանն ասել է, որ Մարիամ Փաշինյանի գրառումներն իշխանության վախերն են. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր ռեյտինգն ընկել է, հասկանում է՝ ինչ խմորումներ են տեղի ունենում իր թիմի ներսում, դրա համար էլ չափահաս, բայց, այդուհանդերձ, երեխաներին է օգտագործում»:

Միհրան Հակոբյանը հռետորական հարց է բարձրացնում՝ նորմա՞լ է, որ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվական թերթը գրում է հոդված, որն էլ Դատախազությունը հիմքը ընդունելով՝ սկսում է քայլեր իրականացնել:

դիտվել է 1144 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am