Պատերազմական ֆոտոսեսիա` Իլհամ և Մեհրիբան դեկորների ֆոնին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կին Մեհրիբան Ալիևան կիրակի այցելել են Ղարաբաղի հետ շփման գծում: Ալիևը այցելել է 3 շրջան` Թարթառի, Բարդինի և Աղդամի շրջաններ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թարթառի շրջանի զորամաս: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Գերագույն զորահրամանատարին զեկուցել է շփման գծում վերջին իրադրության մասին: Ավելի ուշ նախագահը կնոջ հետ եղել է Թարթառի Գափանլի գյուղում, որը շփման գծից գտնվում է 200 մետր հեռավորության վրա, ինչպես նաև Աղդամի շրջանի Մահրիզլի գյուղում, որոնք ապրիլի 27-ի գիշերը գնդակոծվել են խոշոր տրամաչափի զինատեսակի և հրետանու միջոցով, դիտել են քանդված տները, հանդիպել են և զրուցել տեղաբնակների հետ: «Իլհամ Ալիևը և նրա կին Մեհրիբան Ալիևան այցելել են քաղաքացիներին, ովքեր տուժել են հայկական զինված ուժերի գնդակոծություններից և գտնվում են Բարդինի հիվանդանոցում, և նրանց ցանկացել են շուտափույթ առողջացում», հայտնում էին ադրբեջանական կայքերը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտնել է, թե «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը չի ազդել Ադրբեջանի հեղինակության վրա և որ աճել են Ադրբեջանի հետ համագործակցել ու երկրում ներդրում անել ցանկացողների թիվը. «Ադրբեջանի համբերությունը կարող է հատել: Դա տեսնում են, հաշվի են առնում և պետք է հաշվի առնեն բոլոր կողմերը»: Ուշագրավ է, որ դրանից անմիջապես առաջ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանին շնորհել է բացասական կանխատեսման վարկանիշ` կապված աճող ռիսկերի հետ: Moody’s-ն ընդգծել էր, որ աշխարհաքաղաքական ռիսկերն աճել են ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաէսկալացման հետ: Ալիևն ու նրա կինը շփվել են տեղաբնակների հետ և կարգադրել է շուտափույթ վերականգնել հայկական հրետանու հարվածներից ավերված ու վնասված տները: Այցի արդյունքներով Ալիևը Հայաստանին մեղադրել է «բանակցային գործընթացից շեղվելու» համար, արդարացված է համարել բանակաշինության վրա կատարված ծախսերը, հայտարարել է, թե Ադրբեջանը «երբեք չի հաշտվի» ներկայիս իրավիճակի հետ: Ալիևը Թարթառի շրջանում հայտարարել է, թե տարեսկզբին Ղարաբաղյան բանակցային գործընթացում գրանցվել է առաջընթաց. «Մենք չենք ցանկանում պատերազմ: Մենք ցանկանում ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սակայն անիմաստ է բանակցել հանուն բանակցությունների պատրանք ստեղծելու: Մենք հավատարիմ ենք ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրին»: Զավեշտի են նմանվում Ալիևի հայտարարությունները: Տարիներ շարունակ բանակցություններից խուսափող Ադրբեջանը, պարզվում է, բանակցություններում առաջընթաց էր նկատել: Ու դեռ պարզվում է, որ Ադրբեջանը ապրիլի 5-ից ձեռքբերված հրադադարը հարգում է: Ադրբեջանական կեղծիքները չափ ու սահման չունեն: Այն, ինչ արել է Ադրբեջանն` այժմ Հայաստանի վրա գցելն, իսկապես, ծիծաղելի է: Իհարկե, Ալիևն ինքն էլ չի հավատում իր հայտարարություններին, սակայն նա մտել է մի դերի մեջ, ու ամեն ինչ շուրջը դեկորացիա է ճիշտ այնպես, ինչպես կիրակնօրյա «ռազմաճակատային» ֆոտոսեսիան կնոջ հետ, մի քանի տասնյակ ադրբեջանցիների ներկայությամբ: Հավանաբար, Ղարաբաղի հետ շփման գծի բնակավայրերում բնակիչներ չեն մնացել, նրանք ահ ու սարսափը սրտներում`փախել են, իսկ Իլհամի ու Մեհրիբանի համար ֆոտոսոսիայի համար հարկ է եղել այլ բնակավայրերից մարդիկ բերել` ֆոն ապահովելու համար: Կամ էլ, պարզապես այդքան մարդ է մնացել այդ բնակավայրերում. «հաղթանակած» Ադրբեջանի հասարակությունը փախել է իր բնակավայրերից` առանց սպասելու Ալիևների հետ տոնելու քառօրյա պատերազմում գովազդված կեղծ «հաղթանակը»: Թամար Բագրատունի

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am