Ի՞նչ գիտեր Կուտոյանը և ո՞ւմ էր ձեռնտու նրա մահը

Մինչև այդ հարցերին անդրադառնալը, արձանագրենք երկու փաստ։

1. Կուտոյանի սպանության կամ ինքնասպանության լուրից այս կողմ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապաակտիվացել է իր սիրելի տարածքում՝ Ֆեյսբուքում։

Ամեն մի անկապ առիթով իր «հեղինակավոր» կարծիքն արտահայտել սիրող ու Ֆեյսբուքից տուն չգնացող Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։ Եվ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ուժային կառույցի նախկին ղեկավար է հրազենային կրակոցով կյանքին հրաժեշտ տալիս, բայց «ժողովրդի» ձայնը չի լսվում։

Ու եթե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պահը դեռ կարելի է հասկանալ (մանավանդ որ Նիկոլի թիմակիցները Հարությունյանի դեմ նույնիսկ հետմահու էին կռիվ տալիս, հիմնավորում ու ճիշտ համարում նրա ինքնասպանությունը), ապա Կուտոյանի պահով, ով որևէ գործով ներգրավված չէ և չի ընկնում «նախկին հանցավոր ռեժիմ» հոդվածի տակ, Նիկոլի լռությունն առնվազն հարցեր է առաջացնում։

Փաշինյանը նույնիսկ չի ցավակցել։ Մինչդեռ ԱԱԾ նախկին ղեկավարի մահն առնվազն ցավակցության է արժանի։

Երբ մի «ֆեյք» կամ «ֆեյքի» ֆեյք մի բան գրեց, Նիկոլն անմիջապես մտավ ՖԲ ու գրեց, թե բա ազգային անվտանգությանը սպառնալիք է հասցված։ Նիկոլի գրելն ու ԱԱԾ–ի կողմից «ֆեյքի» ֆեյքին գտնելը, երեսը փակելը, սահուն տեքստ կարդալ տալը և եթերը լցնելը մեկ եղավ։ Նիկոլն էլ, սցենարի համաձայն, դրանից հետո մտավ ՖԲ ու ազդարարեց, որ անվտանգությանը սպառնացող ֆեյքն ու նրա քաղաքական կապերը բացահայտված են։ Դա պողոսների համար արված բեմադրություն էր։

Իսկ ահա Կուտոյանի մասին ոչ մի գրառում, ոչ մի հրահանգ, որ շուտ բացահայտեն։ Նիկոլի փոխարեն և իր պասով հիմա խոսում է Սծյոպիկ Սաֆարովն ու մուտիլովկաներ տարածում՝ ձեռքի հետ Արթուր Վանեցյանին զգուշացնելով։

2. Նիկոլին կից իրավապահները «ինքնասպանության դրդման» հոդվածով են գործ հարուցել։ Իսկ որտեղի՞ց են իմացել, որ ինքնասպանություն է ու դեռ մի բան էլ դրդիչ է եղել։ Միգուցե այդ հոդվածը դրվել է հետագա քաղաքական մուտիլովկաներով զբաղվելո՞ւ համար։ Նիկոլի դեպքում հենց այդպես էլ կա։

Հիմա բուն թեմայի մասին։

Ինչո՞ւ հեռացավ կամ հեռացվեց Կուտոյանը

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը հրապարակային դաշտում գրեթե չկար, բայց ի պաշտոնե շատ բան գիտեր։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի մասին։

Օրինակ, գիտեր, թե ինչպե՞ս եղավ, որ ՊՊԾ գնդի գրավումից շատ չանցած Նիկոլ Փաշինյանը կազմ ու պատրաստ գտնվում էր դեպքի վայրում, ուղիղ եթերներ էր մտնում և որևէ խնդրի չէր հանդիպում «ծռերի» կողմից։ Կուտոյանին վստահաբար մանրամասներ էին հայտնի Փաշինյանի և «ծռերի» կապերի՝ հանրությանն անհայտ հատվածների մասին։

Ի դեպ, «ծռերից» միայն Պավլիկ Մանուկյանն էր ասում, որ Նիկոլին պետք է զիբիլի վեդրոն գցել և Պավլիկն այժմ ժիրոյենց հետ չէ։

Քաղաքական խոհանոցին տիրապետող բոլոր սուբյեկտներին էլ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է նախորդ իշխանության հաճախորդը։ Հաճախորդությունն էր, որ նրան հնարավորություն տվեց ընդգրկվել իշխանական նախագիծ հանդիսացող «Ելք» դաշինքում։ Կուտոյանը հաստատապես ավելի շատ բան կիմանար այդ մասին։

Կուտոյանը ԱԱԾ ղեկավար է եղել «թավշյա» հեղափոխության ողջ ընթացքում։ Նա հաստատ տեղեկացված էր, թե ովքեր են սատարում Նիկոլի քայլերթին, ինչ կա-չկա այս ամենի հետևում և այլն։

Էյֆորիայի փուլում անիմաստ էր, բայց սպասվող քաղաքական բուռն շրջանում Կուտոյանը կարող էր խոսել ու պատմել ամեն ինչ։ Օրինակ այն մասին, թե ինչո՞ւ ռադիոտան գրավման ժամանակ ու դրանից հետո նիկոլենց հանդեպ ոչինչ չարվեց։

Ովքե՞ր են Նիկոլի թիմակիցները, ի՞նչ կապեր ունեն, որտեղի՞ց են ֆինանսավորվում։ Այս ամենի մասին Կուտոյանը հաստատ տեղեկություն կունենար։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Նիկոլին բռնելուց հետո այցելել էր մեկուսարան ու հանդիպել նրա հետ, որից հետո Նիկոլին ու մյուսներին ազատ արձակեցին։ Ենթադրվում է, որ այդ հանդիպման ժամանակվա խոսակցությունը ԱԱԾ–ն ձայնագրել է։ Նիկոլը հաստատ չէր ուզենա, որ դա հրապարակայնացվեր, քանզի Կարապետյանի հետ հանդիպումից հետո ընկճված տեսք ուներ։

Կուտոյանը, ըստ ամենայնի, տեղեկություններ ուներ Փաշինյանի մինչհեղափոխական շրջանի գործունեության չերևացող այլ մասերից։

Հիմա Կուտոյանն այլևս չի կարողանա խոսել, իսկ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներն ազատորեն վխտում են Երևանի կենտրում ու դեռ մի բան էլ Նիկոլին առաջարկում ազգային համաձայնության կառավարություն կազմել՝ շատ լավ հասկանալով, որ իշխանափոխությունից հետո Նիկոլին հումանիտար միջանցք կարող է տրամադրվել, իսկ իրենց՝ ոչ։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 16689 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am