Սպառողին հնարավորություն կտրվի էլեկտրաէներգիայի օրական ծախսին հետևել առցանց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագիրը: Ինչպես հանձնաժողովի նիստում նշեց ընկերության սակագնի ձևավորման բյուջետային վերահսկողության բաժնի պետ Արմեն Գևորգյանը, ներդրումային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 19 մլրդ 895 մՍ ն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2016 թվականի ներդրումային ծրագրի միջոցները հիմնականում ուղղվելու են հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, ինչպես նաև առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը: «Ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել այն, որ ընկերության հաշվեկշռում գտնվող էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը հիմնականում կատարվել է 1960-1970-ական թվականներին, և դրանց զգալի մասը շահագործվում է ավելի քան 50 տարի: Դրանց միջին մաշվածությունը, ըստ անկախ մասնագետների գնահատականի, գերազանցում է 80 տոկոսը: Այս խնդիրների լուծումներից է կախված բաշխիչ ցանցերի հուսալի աշխատանքը»,-ասաց Արմեն Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ ներդումների արդյունքում սպառողին հնարավորություն կտրվի էլեկտրաէներգիայի օրական ծախսին առցանց հետևել: «Այն սպառողներին, ովքեր չունեն կապի ժամանակակից միջոցներ առցանց հետևելու համար, ընկերության կողմից կտրամդրվեն սարքավորումներ, և ամեն սպառող կարող է հստակ իմանալ իր ծախսի չափաբաժինը: Եթե ունեք համակարգիչ, ինտերնետ, ապա կարող եք ծախսած էլեկտրաէներգիայի ծավալներին հետևել առցանց: Այդ ծրագիրը նախատեսվում է մինչև տարվա վերջ ներդնել երկու թաղամասերում` Սարի թաղում և Էրեբունիում: Հինգ տարվա ընթացքում բոլոր մեր բՍ ժանորդները կունենան նման հնարավորություն»,-ասաց Արմեն Գևորգյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրամատակարարման ցանցի բարելավումը:  78 շենքի 225 մուտքերում կիրականացվեն ցանցի բարելավման աշխատանքներ: Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ այդ հարցում պետք է աշխատեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Արդյո՞ք այս ներդրումային ծրագիրը կարող է ազդեցութունը թողնել էլեկտրաէներգիայի սակագնի վրա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ սակագինը մի քանի գործոններով է հաշվարկվում: «Սպառողի համար սակագնի վրա ազդեցություն կգործի, թե ոչ, դա ընկերության լիազորությունների շրջանակում չէ, բայց կարող եմ ասել, որ այդ ներդրումն իրականացնելը  մեր մարժայի վրա ազդեցություն կթողնի 0,6 դրամի չափով, բայց վերջնական սակագինը ձևավորվում է ոչ միայն վերջնական մարժայից, այլ նաև ուրիշ գործոններից, դրանց հանրագումարում, ինչու չէ, կարող է նաև սակագինը նվազել»,-ասաց Արմեն Գևորգյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ հոսանքանջատումների խնդրին: «Հոսանքանջատումների տևողության ու դրանց հաճախակիության նվազեցումը շատ կարևոր է: Իրականում հոսանքի անջատումները լուրջ խնդիր են հասարակության համար: Եթե առանձին անհատներն այդ անջատումներից լուրջ վնասներ չեն կրում, ապա նույնը չենք կարող ասել ընկերությունների պարագայում: Այդ անջատումները նրանց լուրջ վնաս են հասցնում, հետևաբար պետք է աշխատել, որ անջատումների դեպքերը հասցվեն նվազագույնի»,-ասաց Ռոբերտ Նազարյանը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am