Հիմա արդեն կարելի է բնակչությանը պատրաստել գազի գնի բարձրացմանը

«Փաստ» թերթը գրում է․ «Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019 թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Չնայած այս հանգամանքին՝ ՀՀ–ում ներքին սակագինը մնաց անփոփոխ և բարձրացումը ներքին օպտիմալացման հաշվին պարտավորվեց փոխհատուցել «Գազպրոմ Արմենիան», որը զբաղվում է Հայաստանի ներքին շուկայում գազամատակարարմամբ։ Ըստ էության, սպառողների համար գազի սակագինը մնաց 2018 թվականի մակարդակի վրա։ Ստացվում է, որ իրականում գազը թանկացավ, սակայն բնակչությունը որոշակի ժամանակով չկրեց դրա թանկացման ազդեցությունը։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ստիպված եղավ այդ լրացուցիչ բեռը վերցնել իր վրա: Ուստի դրանով էր պայմանավորված, որ անցած տարվա ընթացքում ընկերությունը հայտարարում էր, թե պատրաստվում է օպտիմալացումներ կատարել և կրճատել աշխատակիցներին։ Անգամ խոսք էր գնում ընկերությունը մոտ 50 տոկոսով օպտիմալացնելու և շուրջ 1000 միավորով հաստիքացուցակը կրճատելու մասին: Նաև խոսակցություններ կային ներդրումային ծրագիրն արմատապես վերափոխելու մասին, ինչը անվտանգության ապահովման առումով ռիսկեր կարող էր առաջ բերել։ Սակայն այսպիսի իրավիճակի ստեղծումը չխանգարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարի, թե կարծում է, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա: Իհարկե, ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում գազի գինը չբարձրանա և չազդի ապրանքների ինքնարժեքի վրա, սակայն թե որքանով են դրանք իրատեսական, հարցի մեկ այլ կողմն է։ Եվ, ըստ այդմ, ողջ 2019 թվականի ընթացքում հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունները շարունակվեցին։ Բնակչության շրջանում լուրջ անհանգստություններ կային, թե գազի գինը կարող է հենց 2020 թվականի հունվարից բարձրանալ, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի կառավարության և «Գազպրոմ» կորպորացիայի հետ բանակցությունները շարունակվում են եռակողմ ձևաչափով, և Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։ Սրանով ՀՀ իշխանությունները փորձում էին բնակչությանը նախապատրաստել, որ գազի գնի բարձրացում լինելու է, բայց ոչ ձմռան ամիսներին, երբ բնակչության կողմից մեծ քանակությամբ գազ է սպառվում։ Իսկ 2019 թվականի վերջին ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն ու «Գազպրոմ Արմենիան» ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, հայկական կողմին տրվող ռուսական երկնագույն վառելիքի գինը 2020 թ. սահմանի վրա կլինի 2019-ի գնային տրամաբանության մեջ և չի թանկանա։ Ավելին, դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավետիս տվեց, թե ՌԴ նախագահի հետ քննարկել են այդ հարցը: Դե, բնական է, Ամանորի շեմին չարժեր մարդկանց տրամադրությունները գցել, դա շատ մեծ հարված կլիներ իշխանության վարկանիշին: Եվ իշխանության սատելիտները սկսեցին հեգնել բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել: Մի խոսքով՝ «մե ծիծաղ, մե ուրախություն»... Մարդկանց մեջ հույսեր առաջացան, թե այս ամենը նշանակում է, որ 2020 թվականի ընթացքում կապույտ վառելիքի գինը չի բարձրանա, սակայն դա այդպես չէ, քանի որ գազն արդեն թանկացել է, ուղղակի դա դեռևս սպառողների վրա չի ազդում։ Եվ պատահական չէ, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանին գինը բարձրացել է»,- ավելացրել է հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: «Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրել են ընկերությունից: Իսկ իշխանականները շարունակում էին գլուխը թաղել ավազի մեջ «այս պահին» ձևակերպման «կրուտիտով»: Մի խոսքով, բացառված չէ, որ արդեն ապրիլից (կամ հունիսի 1-ից) ականատես լինենք գազի գնի բարձրացմանը՝ տարբեր լուրերով 5-10 դրամի սահմաններում, որը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում ապրանքների թանկացման, բարդացնելու է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, նոր հարված է հասցնելու մարդկանց գրպանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am