Մայիսի 9-ին ընդառաջ նոր հարձակում պլանավորվո՞ւմ է

«Դժվար է հստակ ասել՝ Ադրբեջանը մայիսի 9-ին ընդառաջ նոր հարձակում պլանավորո՞ւմ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարձակում սկսելուց առաջ պետք է լուրջ հաշվարկներ անի, որովհետև, օրինակ, մայիսի 9-ին ևս մեկ հարձակում սկսել ու կրկին պարտվել, չեմ կարծում, որ սա մտնում է Ադրբեջանի պլանների մեջ: Նրանք պետք է վստահ լինեն, որ հարձակվելու դեպքում կարող են ինչ-որ հաջողության հասնել, իսկ դա որևէ մեկը չի կարող երաշխավորել: Իսկ ապրիլյան չորսօրյա պատերազմը նրանց համար վառ օրինակ է, որ հաջողության հասնելն այդքան էլ հեշտ չէ»,- լրագրողների հետ հանդիպմանը,խոսելով  Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինուժի տեղաշարժերի և կուտակումների մասին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Անդրադառնալով  նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ասաց,որ այդ հանդիպումները պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որ առաջին նախագահը ցանկանում է ծանոթանալ ստեղծված իրավիճակի հետ: «Եկեք չմոռանանք, որ առաջին նախագահը ունի իր հետաքրքրությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Այս տրամաբանության շրջանակներում մենք կարող ենք դիտարկել այդ երկու հանդիպումները, որոնք տեղի են ունեցել: Ընդհանուր առմամբ, որևէ մեկը չի զարմանում, երբ Հայաստանի քաղաքական գործիչները մեկնում են Արցախի Հանրապետություն, ունենում են հանդիպումներ: Այս դեպքում էլ պետք չէ զարմանալ»,- ասաց Մարգարովը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am