Պետություն ենք կորցնում. սա վախկանալիա է. Գուրգեն Եղիազարյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Քիչ առաջ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Լրատվամիջոցներում վարկած է շրջանառվում, որ Կուտոյանն ինքնասպան է եղել։ Մենք զրուցեցինք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, ում էր խանգարում Գեորգի Կուտոյանը, ինքնասպանության վարկածն ընդունելի է ձեզ համար։

Ցավալի է դեպքը ոչ միայն երիտասարդ տղամարդու սպանության կամ ինքնասպանության փաստով, այլ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա ղեկավարել է մեր ԱԱԾն։ Ավելի քան լուրջ պետք է նայել խնդրին։ Սպանություն լինի, թե ինքնասպանություն, միեւնույն է, մենք լրջագույնս վտանգված ենք, պետականություն ենք կորցնում, վախկանալիա է տիրում։ Ջարդուփշուր եղած դատական համակարգ, փակված-բացված եւ ըստ Նիկոլի քմհաճույքի օգտագործվող դատական համակարգ։ Կանգուն է մնացել միայն Սահմանադրական դատարանը, եթե այն էլ կորցնենք, ուղղակի աղետ կլինի։
Ասեմ ձեզ, որ այս սպանությունը կամ ինքնասպանությունը լրջագույնս ազդակ է։

-Ինչու։

-Ինչ որ մի բան լուրջ սխալ է, այս մթնոլորտում կարող ենք պետականություն կորցնել։ Երկիրն ուղղակի ընթանում է իրադարձությունների հետեւից։

-Ինչու եք այդպես կարծում։

Բերեմ մի շատ պարզ օրինակ։ Յոթ-ութ ամիս առաջ Ատրպատականում հիդրոէլեկտրոստանցիա խափանվեց, Երեւանում անգամ հոսանքի անջատումներ սկսվեցին, քանի որ Իրանի հետ գտնվում ենք նույն էներգետիկ համակարգի մեջ։ Այսօր տարածաշրջանում գերլարված իրավիճակ է, նախապատերազմական, հայտնի չէ՝ ինչով կհանգուցալուծվի Իրան-ԱՄՆ հարաբերությունները, իսկ մենք ունենք հազարավոր բազում այլ խնդիրների կողքին գերխնդիր՝ կապված էներգոհամակարգի հետ։ Դրա ապացույցն, ինչպես նշեցի եղել են։ Այս ամենը սկզբում հանգուցալուծվում է բլինչիկով, հետո բլուր բարձրանալով ու այնտեղից հայտարարություն անելով։ Այս ամենն անլուրջ է։ Երկիրը չի կառավարվում, թվացյալ թվերը, ինչով կերակրում են հպարտ քաղաքացուն, հետո ստիպված են լինում հրաժարվել։ Որովհետեւ սուտը տեղական մակարդակի չէ, կոնկրետ երկրներից ահազանգեր ստացանք, որ այդպես չէ։ Հայտարարում ենք, որ 2019-ին սահմանում ամենաքիչ թվով զոհերն ենք ունեցել, բայց ինչի՞ հաշվին, թեպետ իրականում այդպես չէ։ Թուրքերն ուզեցին ճակատային գծում ամրություններ կառուցել, նրանց փոխհրաձգություն պետք չէր։ Արդյունքում ստացանք մի կուռ բետոնե համակարգ մեր դիմացը։ Այս ամենը ոչ թե մեր ներքին կամ արտաքին քաղաքականության արդյունք էր, այլ նրանց ցանկության, որով ուզում էին ամրացնել։ Հիմա էլ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո երկրորդ ուժայինի դեպքը, արդյոք սա վակխանալիա արդյունք չէ, արդյոք սա բեսպրեդելի արդյունք չէ, ընտրովի արդարադատության, ըստ մի մարդու՝ Նիկոլի ցանկության։ Այս հարցերը պատասխաններ են պահանջում, հակառակ դեպքում պետականություն ենք կորցնում։

Անի Սահակյան

դիտվել է 5893 անգամ
Լրահոս
Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am