Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել

Նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ ներքաղաքական օրակարգում, քանի որ Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացնում հանրությանը, որի միջոցով կփարատվեն կասկածները:

Ուստի մենք փորձենք բաց աղբյուրներում առկա տեղեկության հիման վրա հասկանալ` ի վերջո ի՞նչ խնդիր կա Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասով: Իրավիճակը ճիշտ գնահատելու համար մեկ տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչպես էր մեկնաբանում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը իր քաղաքացիության հարցը:

2018 թվականի փետրվարի 9-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Հարցը, որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, չկա պրոբլեմ։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 2000 թվականին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ նորից առանց աշխատավարձի էի աշխատում, դրանից հետո դիմել եմ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիությունը ստացել եմ 2002 թվականին, 2011-ին հրաժարվել եմ քաղաքացիությունից։ Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ։ Eurasia House-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբից հիմնադրել եմ, և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ է, 2010-ի շրջանակներում այդ կազմակերպության գործունեությունը դադարեց, մայր ընկերությունը դարձավ սառեցված, և տնօրեն չի նշանակում դիրեկտոր...»։

Այսինքն, նախագահ Արմեն Սարգսյանի պնդմամբ, ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին, սակայն այդ պետության պետական մարմիններում շարունակել են իրեն ներկայացնել որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Խոսքը մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռեգիստարցիոն պալատի մասին է (Companies House): Արմեն Սարգսյանը այս կառույցին իր կողմից հիմնդրած EURASIA HOUSE INTERNATIONAL կազմակերպության մասով 2011 թվականից հետո ներկայացրած երեք հաշվետվություններում ներկայացված է, որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի (2014, 2013, 2012)։

Companies House-ին սխալ տվյալներ ներկայացնելը հանցագործություն է:

Նախ պետք է հասկանանք, որ Մեծ Բրիտանիայի պետական այս կառույցին տեղեկատվություն է ներկայացրել կա՛մ Արմեն Սարգսյանը, կա՛մ իր լիազոր ներկայացուցիչը: Խոսքը կազմակերպության հաշվետվությունների մասին է, որը այլ անձ չէր կարող անել:

Մեծ Բրիտանիայի պետական կառույցներին կեղծ տվյալներ ներկայացնելը այդ երկրի օերնսդրությամբ համարվում է հանցագործություն: Հատկանշական է, որ զանցանք է համարվում անուշադրության պատճառով կեղծ տվյալների ներկայացումը, այսինքն` պատահմամբ սխալ տվյալների ներկայացումը ևս պատժվում է օրենքով (օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ 1, 2 )

Մի փոքր փնտրտուքից հետո մենք կարողացանք գտնել համանման մի գործ: Խոսքը Քեվին Բրաուերին (Kevin Brewer) առնչվող գործի մասին է: Ըստ դատական այս գործին առնչվող հոդվածի` Քեվին Բրաուերը Companies House պատահմամբ սխալ տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած կազմակերպության հաշվետվությունում: Դիտմամբ չարված այս սխալի համար Մեծ Բրիտանիայի դատարանը Բրաուերից գանձել էր ավելի քան 12 հազար ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 15 հազար դոլարի:

Եվ եթե ելնենք այն հանգամանքից, որ Մեծ Բրիտանիայի դատական համակարգը առաջնորդվում է նախադեպային իրավունքով, ապա վստահաբար կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի գործողությունը նույն գնահատականին պետք է արժանանար: Ավելին` Արմեն Սարգսյանի կողմից երեք անգամ նույն տեղեկությունների թերի ներկայացումը կարող է դիտարկվել որպես դիտավորություն ու կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն:

Քաղաքացիություն և հարկեր

Մեծ Բրիտանիայում քաղաքացիների ու ոչ քաղաքացիների համար տարբեր հարկային ռեժիմներ են գործում: Եվ եթե հավատանք Արմեն Սարգսյանի այն պնդամը, որ ինքը 2011 թվականին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, և հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա երեք տարի շարունակ իր քաղաքացիության մասին ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել պետական մարմին, որը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել: Իսկ գուցե՞ Արմեն Սարգսյանը, չհանդիսանալով Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ներկայացել է այդպիսին, որպեսզի քիչ հարկեր վճարի: Այս թեզը ևս ուսումնասիրության կարքի ունի, և առաջիկայում մենք կդիմենք նաև Մեծ Բրիտանիայի հարկային մարմիններին` այս մասով առավել մանրամասների տիրապետելու համար:

Այս հարցերին պետք է պատասխանեն նաև Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն արարքի համար մի քաղաքացու պատժում են, իսկ մեկ այլ քաղաքացի, որը այդ արարքը կրկնել է երեք անգամ, և կարող է լինել դիտավորության միտում, որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Ընդ որում, երկրորդ քաղաքացու դեպքում կա նաև հարկերից խուսափելու ողջամիտ կասկած:

Հ.Գ. Մեր կողմից հավելենք, որ մեր պարտքն ենք համարում Արմեն Սարգսյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության մասին այս հոդվածը ուղղել Մեծ Բրիտանիայի բոլոր պատկան մարմիններին, ինչպես նաև իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների: Այս հոդվածում վեր հանած փաստերը նաև ուղարկելու ենք Մեծ Բրիտանիայում պետական ռեգիստրին կեղծ տվյալներ ներկայացնելու համար պատժի ենթարկված անձանց, որպիսի նրանք իրենց կողմից պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն այն փաստի վրա որ Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքացիներ կոնրետ արաքի համար պատասխանատվություն են կրում , իսկ ՀՀ կամ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը ՝ ոչ: Կամ պարզապես պատկան մարմինները պետք է հայտարարեն որ Արմեն Սարգսյանը կեղծ տվյալներ չի ներկայացրել և հանդիսացել է Բրիտանիայի քաղաքացի այդ թվականներին, կամ էլ պետք է հայտարարեն որ ՀՀ քաղաքացի Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ավելի լայն իրավունքներ ունի , քան Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիները:

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 1174 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am