7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը․armeniasputnik.am

armeniasputnik.am-ը գրում է․

Հունվարի 14-ն այս ընտանիքի օրացույցում սևով է ընդգծված։ Ծննդատանը 23 օր կյանքի համար պայքարած իրենց առաջնեկի մահվան օրն է։ Այդպես էին կարծում մինչև վերջերս, երբ բացահայտվեց ապօրինի որդեգրումների, երեխաների վաճառքի հանցավոր ցանցը։

«Սիրտս միշտ էլ զգացել է, որ երեխաս ողջ է։ Անընդհատ իր գերեզմանին այցի էինք գնում, կոնֆետներ, խաղալիքներ տանում, աչքերիս արցունքը չէր չորանում, բայց ես զգում էի, որ թաղվածն իմ երեխան չէ»,- դողացող ձայնով, հեկեկոցը մի կերպ զսպելով պատմում է Ալինան (անունը փոխված է)։

Շատ փոքր էր, երբ կորցրեց ծնողներին։ Այդպես Ալինան 8 տարեկանում քրոջ և եղբոր հետ հայտնվեց մանկատանը։ Երբ ավագ քույրը՝ որպես մանկատան շրջանավարտ բնակարան ստացավ, Ալինան տեղափոխվեց նրա հետ ապրելու։ Պետության ֆինանսավորմամբ սովորեց վարսահարդարում և սկսեց աշխատել։ Հետո հանդիպեց նրան՝ հոգատար, սիրող, ուշադիր այն մեկին, որի հետ 20 տարեկանում իր կյանքը կապեց ամուսնական երդմամբ։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը։ Նրա ծնունդին սպասում էր ամուսնու ամբողջ գերդաստանը՝ առաջին տղան էր լինելու։ Դեկտեմբերի 23-ին «Մարգարյան» ծննդատանը լույս աշխարհ եկած փոքրիկը կշռում էր 1 կգ 900 գ։ Նորածնին տեղավորեցին հատուկ խցիկում (կուվեզ)։ Երջանիկ ծնողները բալիկից կողքից չէին հեռանում։

Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում

Ալինայի ձայնը կրկին սկսում է դողալ, մեծ ջանք է գործադրում, որ կառավարի ու պատմությունը կարողանա ավարտին հասցնել։ Ասում է՝ մյուս ծնողներին թույլ չէին տալիս, բայց ինքն այնքան էր խնդրել, որ միայն իրեն թողնում էին, որ հատուկ զոնդով կերակրի իր բալիկին կուվեզում։ Անգամ Ամանորն Ալինան ու ամուսինը տանը չանցկացրեցին, ասացին, որ հիվանդանոցից դուրս կգան միայն իրենց տղայի հետ։ 23 օր անց երեխան արդեն կշռում էր 2,3 կգ, պատրաստ էր դուրսգրման։ Ալինան, ամուսինն ու ամբողջ գերդաստանը եկել էին իրենց տղային տուն տանելու։

Տարիներ շարունակ Ալինան, ամուսինն ու հարազատները փոքրիկի գերեզմանին այցի են գնացել. նրան տարել այն կոնֆետները, որ պիտի ուտեր, այն խաղալիքները, որոնցով պիտի խաղար, բայց այդքան չապրեց...

Անգամ երկրորդ բալիկի ծնունդը ծնողների ցավը չմեղմեց։ Ապօրինի որդեգրումների և երեխաների վաճառքի դեպքերի մասին իմանալուց հետո Ալինայի սրտում նորից հույս արթնացավ։ Խոստովանում է, որ այդ հույսն իրականում չէր էլ կորցրել, մայրական սիրտը չի խաբում, իսկ իր սիրտը ամբողջ այս տարիների ընթացքում զգացել էր, որ հեռվում՝ ինչ-որ մի տեղ, իր առաջնեկն ապրում է։

Ավելին՝ սկզնաղբյուր կայքում

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am