Մարգվելաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից կզրկի իր հայրենակիցներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է երկրի քաղաքացիությունից զրկել բոլոր հայրենակիցներին, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխաիլ Ուկլեբան: «Վրաստանի Սահմանադրությունում հստակ գրված է, որ Վրաստանի քաղաքացին չի կարող լինել այլ երկրի քաղաքացի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վրաստանի քաղաքացիությունն այլ երկրի քաղաքացուն շնորհվում է պետության առջև ունեցած արժանիքների համար»։ Դիվանագետը հավելել է, որ խոսքը միայն սահմանադրական նորմերի ու օրենքի իրագործման մասին է։ Սակայն քաղաքացիությունից զրկված բոլոր վրացիները կարող են վերադարձնել այն՝ համապատասխան խնդրանքով դիմելով հանրապետության նախագահին։ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Մարգվելաշվիլին ստորագրել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանը, ով դրանից առաջ դարձել էր Ուկրաինայի քաղաքացի։ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիից բացի, Ուկրաինայում կան նաև պաշտոն զբաղեցնող այլ վրացիներ։ Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում է Խատիա Դեկանոիձեն, իսկ Ուկրաինայի կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդականի պաշտոնը՝ Զուրաբ Ադեիշվիլին։ Օդեսայի ոստիկանությունը գլխավորում է Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Գեորգի Լորդկիպանիձեն։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am