Սոցիալական բունտից փախչելով. Պուտինի ներքին վախերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին ամենամյա ուղերձից մի քանի ժամ անց երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին: Ռուսական ռուբլին Մեդվեդևի անսպասելի հրաժարականից հետո անկում արձանագրեց:

Դաշնային ժողովին հղած իր ելույթում Կրեմլի ղեկավարն առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ենթադրվում էր, որ նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունները կյանքի կկոչվեին մինչև 2024 թվականը՝ նրա նախագահության այս շրջանի ավարտը, սակայն Պուտինի ուղերձից ժամեր անց նրա մասնակցությամբ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
«Այդ փոփոխությունները երբ ընդունվեն, ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա քննարկումներից հետո, ինչպես ասվել է, նրանք էական փոփոխություններ կմտցնեն ոչ միայն Սահմանադրության մի ամբողջ շարք հոդվածներում, այլ նաև իշխանական թևերի հավասարակշռության մեջ՝ գործադիր իշխանությունում, օրենսդիր իշխանությունում, դատական իշխանությունում»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: «Այդ համատեքստում, - շարունակել է նա, - ակնհայտ է, որ մենք՝ որպես ՌԴ կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք ընդունելու դրա համար բոլոր հնարավոր որոշումները, և այդ պայմաններում ես համարում եմ՝ ճիշտ կլինի, որ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան ՌԴ կառավարությունը գործող կազմով հրաժարական տա»:

Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել կառավարության ձեռք բերած արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ ամեն չէ, որ ստացվել է. - «Ամեն ինչը միշտ էլ ամբողջությամբ չի ստացվում», - ասել է նա և հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլորի հետ հանդիպումներ կունենա: Ընդունելով գործադիրի հրաժարականը՝ նախագահ Պուտինը Մեդվեդևին առաջարկեց զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և զուգահեռաբար ժամանակավոր կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները:

ՌԴ կառավարության ներկայիս կազմը ձևավորվել է 2018թ. մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց նախագահ։ Մեդվեդևը նախարարների կաբինետը գլխավորում է 2012-ից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ: Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության: Հիշեցենք, որ ըստ այդ առաջարկների՝ Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ, բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ 2 ժամկետից ավելի «անընդմեջ»:

Սա այն կետն է, որ թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի 2 անգամից ավելի ընտրված նախագահ։ 2024-ին, հիշեցնենք, լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է Պուտինին նախագահ վերընտրվել հինգերորդ անգամ: Այսօր նա փաստորեն առաջարկում է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը:

Փորձագետներն արդեն նկատում են, որ դեռ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Բացի այս, Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետև, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում: Իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվելու են նախագահի կողմից Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա նաև սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:

Քաղաքական մեկնաբան Կիրիլ Ռոգովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է, թե սա նման է մի կուսակցության դիկտատուրայի. «Այս սխեման, որը մասամբ նման է չինականին, թույլ կտա Պուտինին ունենալ իրական վերահսկողություն անորոշ ժամանակով՝ միաժամանակ առաջադրելով միմյանց միջև մրցակցող հավանական իրավահաջորդների մի ամբողջ խումբ: Բայց վերջնական եզրակացությունները կարելի կլինի անել, երբ պարզ դառնան այս սխեմայի մանրամասները», - գրում է քաղաքական մեկնաբանը:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, մեկնաբանելով Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղված ուղերձը, ասաց, որ նախագահի միակ նպատակն է իշխանությունում մնալը: Նավալնին նաև մեկնաբանել է նախագահի առաջարկությունը` սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու առումով: Ընդդիմության կարծիքով, ընտրողները չեն գնա այս հանրաքվեին: Այնպես որ այն կնմանվի մի խաբեության:

Սոցիալական լրատվամիջոցների օգտատերերը նաև մատնանշում են հակասությունները Պուտինի առաջարկի մեջ ՝ ՌԴ նախագահի բնակության համար որպես պարտադիր պահանջ առնվազն 25 տարի սահմանելու հարցում: Ընտրություններից առաջ պետության ներկա ղեկավարը երկրում ապրել է ընդամենը 10 տարի: Դրանից առաջ նա 5 տարի ապրում էր Գերմանիայում, որտեղ պաշտոնապես գրանցված էր որպես Դրեզդենում գերմանա-խորհրդային բարեկամության պալատի աշխատակից, իսկ ոչ պաշտոնապես աշխատում էր հետախուզության համար:

Մինչդեռ Պուտինի կողմնակիցներն աջակցություն են հայտնում նախագահին: Մասնավորապես, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը թվիթերյան իր էջում տեղադրել է նախագահի գրեթե բոլոր հայտարարություններն այս առիթով, իսկ RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի ելույթը որակել է 2014 թվականից ի վեր, երբ բռնակցվեց Ղրիմի թերակղզին, ամենաազդեցիկը։ Իսկ Life.ru- ի նախկին հրատարակիչ Արամ Գաբրելանովը Ռուսաստանի նախագահին համեմատում է «Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի» հետ և ավելացնում. «Հզոր է, իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչը»:

Սա Պուտինի 16-րդ ուղերձն էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին: Այս տարի նախագահը խոսեց ավելի քան մեկ ժամ: Ելույթը հեռարձակվում էր դաշնային ալիքներով, ինչպես նաև ցուցադրվում էր մոսկովյան շենքերի ճակատներում: Սոցցանցերի որոշ օգտատերեր այն համեմատեցին հակաուտոպիստական ֆիլմերի հետ:

Պուտինն ավելի ուշ հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին, ում թեկնածությունը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

Պուտինն ըստ ամենայնի, ձգտում է երկրում մեծ բարեփոխումների ալիքի ֆոնին ամրապնդել իր իշխանությունը՝ նոր դեմքերով, և Մեդվեդևը, կարծես, դարձավ, քավության նոխազ: Եթե ուշադրություն դարձնենք Պուտինի երեկվա ելույթի դրույթներին, ապա նա հաշվի է առնում երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ շեշտը դնելով մի շարք բնագավառներում հասարակությանը հատկացվող գումարների մեծացմանը:

Օրինակ, Ռուսաստանի նախագահը խոստացավ ավելի քան մեկ տրիլիոն ռուբլի հատկացնել ծնելիության խթանման, առողջապահական և սոցիալական ծրագրերի համար: Պուտինը խոստացել է, մասնավորապես, որ 466 հազար ռուբլի կվճարվի առաջին երեխայի ծննդյան համար, տարրական դպրոցում երեխաները կապահովվեն անվճար սննդով, առաջարկել է Ռուսաստանի դաշնային բյուջեից նպաստներ վճարել ոչ թե մինչև երեք, այլ մինչև յոթ տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Տպավորություն է ստեղծվում, որ Պուտինը ունի մտավախություններ երկրում սոցիալական բունտ կարող է պայթել և իր քայլով, նա կանխում է հնարավոր զարգացումներն այդ ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3254 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am