Պուտինի վարչապետի ինտրիգը. Հայկական համացանցը՝ թոհուբոհի մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ:

Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ: Բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ երկու ժամկետից ավելի «անընդմեջ»:

Սա այն կետն էր, որը թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի 2 անգամից ավելի ընտրված նախագահ։ 2024-ին, հիշեցնենք, լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է նրան նախագահ վերընտրվել հինգերորդ անգամ: Նա փաստորեն առաջարկել է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը:

Բացի այս, Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետև, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում: Իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվելու են նախագահի կողմից Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:

Եվ ահա, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինս 53 տարեկան է, անկուսակցական, 2010-ից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:
Մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը: Միշուստինի մասին տեղեկություններ ռուսական մամուլում շատ չեն: Ըստ Կրեմլի կայքի՝ վերջին անգամ նախագահ Պուտինը նրա հետ անցած տարվա նոյեմբերին էր հանդիպել՝ Հարկային ծառայության մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ով է Միխայիլ Միշուստինը... Նա ծնվել է 1966-ին Մոսկվայում: 1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը, իսկ 1992-ին՝ այդ բուհի ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների դոկտոր է:

1992-ից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն է «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

1998-ին զբաղեցրել է ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը: 1999-2004 թվականներին եղել է ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար: Այնուհետև աշխատել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունում:

2010-ին նշանակվել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար: 2013 թվականից համատեղության կարգով հանդես է գալիս որպես ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի հարկերի և հարկման ֆակուլտետի գիտական ղեկավար:

ՌԴ վարչապետի թեկնածուն ընդգրկված է ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմում և ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի կառավարման կազմում: Հայտարարագրված եկամուտը 2018-ին կազմել է 18 մլն 993 հազար ռուբլի: Պարգևատրվել է Պատվո շքանշանով և այլ շքանշաններով Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Հայաստանյան համացանցային տիրույթում ակտիվորեն քննարկվում են Միխայիլ Միշուստինի՝ կիսով չափ հայ լինելու տեղեկությունները: Հրապարակվում են լուսանկարներ՝ նրա երևանյան այցից: Նույնիսկ նշվում են, որ ռուսական կառավարությունում երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է լինելու Միխայիլ Միշուստինը:

Ինչևէ, եթե նույնիսկ դա այդպես է, Միխայիլ Միշուստինը կիսով չափ հայ է, դա Հայաստանի հանդեպ հազիվ թե քաղաքականության փոփոխություն ենթադրի: Ռուսաստանի կառավարության ղեկավարն աշխատելու է Ռուսաստանի պետության շահերին համահունչ՝ անկախ նրա հայկական արմատներից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7407 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am