Ոստիկանապետի ԺՊ-ն մրցավազքի մեջ է մտել, թե ինչ վատություն անի ինձ, որ վարչապետի աչքին բարձրանա. hraparak.am

Վերջին շրջանում հաճախ է շոշափվում «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակության՝ Արամ Վարդանյանի անունը։ Վերջերս նրա անունն անգամ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն էր շոշափել՝ փորձելով նրան կապել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ով իբրեւ թե աջակցել է Ապերին, որ նա կարողանա լքել երկիրը։ Հետո, իհարկե, նրան հայտնաբերեցին, վերադարձրին Հայաստան, սակայն դատարանը նրան ազատ արձակեց։

Հոդվածում Վստրեչի Ապերին մեղադրում են նաեւ կայքերից մեկի խմբագրի հետ ընդդեմ վարչապետի եւ հօգուտ Վանեցյանի գործարքի գնալու մեջ։ Արամ Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում նախ ասաց, որ Արթուր Վանեցյանին կյանքում հանդիպել է մի անգամ, այն էլ՝ գործի բերումով, երբ նա դեռեւս ԱԱԾ տնօրեն չէր։

«Երկրորդ․ եթե Արթուր Վանեցյանը, որ ասում են՝ իբր օգնել է ինձ, եթե կգտնեն մի կետ, որ քննիչը, դատախազը կամ դատավորը շրջանցել են իմ օգտին, ես հելնեմ հայտարարեմ, որ միայն Արթուր Վանեցյանը չէ, այլ Վանեցյանն իր ամբողջ ցեղով օգնել է ինձ։ Տենց բան չի կարող լինել։ Արթուր Վանեցյանն ինձ ոչնչով չի օգնել։ Ինչ վերաբերում է էդ հոդվածին, ծիծաղս էլ է գալիս, որովհետեւ շատ հակասական բաներ կան էդ հոդվածում, քանի որ, երբ ինձ հետախուզում են տվել, առաջին հարցազրույցն արտերկրից ես տվել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին, որ ես մի րոպե շուտ ուզում եմ գալ Հայաստան, ճանապարհ թող բացեն, հետախուզումը վերացնեն, որ կարողանամ օդանավով թռչել գալ Եվրոպայից։ Բացի «ՀԺ»-ից, ես նաեւ զանգել եմ ՀՔԾ քննիչին՝ Աշոտ Ժամկոչյանին, ասել եմ՝ իմ հետախուզումը բացեք, ես մի օր հետո ձեր տրամադրության տակ եմ, գամ, տեսնեմ՝ ի՞նչ գործով եմ ես հետախուզվում։ Սա ասում եմ նրա համար, որ գրել են՝ իբր ինձ հուշել են, որ երկրից գնամ։ Ես երկրից գնացել եմ, 2 ամիս հետո կայքերից եմ իմացել, որ իմ վրա հետախուզում է դրված, էն էլ առանց ինձ կանչելու, առանց ինձ ծանուցագիր ուղարկելու»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է կայքերից մեկի խմբագրի հետ գործարքին, ապա Արամ Վարդանյանն ասաց՝ ինքը զարմացած է դրանից, որ հոդվածի հեղինակն իրեն այնքան է գերագնահատում, որ մտածում է՝ Միքայել Մինասյանը կամ Արա Սաղաթելյանը, որոնց հետ է հոդվածագիրը կապում Վանեցյանի անունը, կամ հենց ինքը՝ Վանեցյանը, չէին կարող որեւէ խմբագրի հետ կապ հաստատել, ի՞նքը պետք է միջնորդեր դրա համար։ Վարդանյանը նաեւ սրբապղծություն համարեց որեւէ մեկի ընտանիքին թիրախավորելը։ Հիշեցնենք՝ հոդվածում մեղադրում էին նշված անձանց՝ Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի դեմ հրապարակումներ անելու համար։

- Պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ է Ձեր անունը պարբերաբար կապվում ինչ-որ քրեական պատմությունների հետ, ինչո՞ւ են Ձեզ համարում քրեական հեղինակություն։

- Դե, հիմա բացում ես կայքերը, ամեն երրորդին քրեական հեղինակություն են համարում, ամեն շքամուտքում երեւի 200 հատ քրեական հեղինակություն կա։ Դա պետք է, որ մարդկանց պիտակավորեն, անունը դնեն քրեական հեղինակություն, որ հեշտ վերահսկեն, ես տենց եմ հասկանում։ Քրեական հեղինակությունը ո՞նց է լինում՝ ես կյանքումս մի օր անցկացրած ունե՞մ կալանավայրում կամ ի՞նչ քրեական գործերով եմ անցել։ Հետո ի՞նչ, որ դրա դեմ չեմ պայքարել շատ շուտվանից։ Երեւի իմ սխալը դրանում է եղել, որ էսքան տարի, որ իմ անունը շրջանառվել է լրատվամիջոցներում, դրա դեմ չեմ պայքարել։

- Այդ դեպքում ո՞վ եք Դուք, հասարակությունը Ձեզ ինչպե՞ս պետք է ճանաչի, ինչպե՞ս պետք է ներկայացնեն։

- Այսինքն՝ մարդը, որ ապրում է, պետք է ունենա ինչ-որ նման կարգավիճա՞կ։ Բիզնեսմեն եմ ես, ես զբաղվում եմ իմ բիզնեսներով։

- Դուք 2 օր առաջ հարցազրույց էիք տվել՝ նշելով, որ վերոնշյալ հոդվածից հետո սկսել են հետապնդել Ձեզ, Ձեր հարազատներին են փողոցում բռնում, «ասֆալտին փռում», տանում ոստիկանություն։ Ինչի՞ մասին է խոսքը։

- Էդ հոդվածից ու իմ հայտարարությունից հետո սկսվեց հոգեխանգարմունք ոստիկանական համակարգում։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը, քանի որ ժամանակավոր է, մրցավազքի մեջ է մտել երեւի մի ուրիշ հիմնարկի հետ, թե ինչ տիպի վատություն կարա անի ինձ, որ իմ հայտարարությունից ու էդ հոդվածից հետո բարձրանա վարչապետի աչքին, որ մնա՝ նույն տեղը աշխատի։ Թե չէ ուրիշ ձեւ չեմ կարա պատկերացնեմ, թե ոնց 60 տարեկան, երկրորդ կարգի հաշմանդամ մարդուն, որն իմ եղբայրն է, խփեն գետնին, տանեն՝ ուղղակի, հենց էնպես։ Կամ՝ երկու 16 տարեկան երեխու, որ հիմա վեր են թռնում գիշերները վախից, սպեցնազը գալիս՝ տալիս են գետնին, տանում բաժին։ Էդ ամեն ինչն էլ դնենք մի կողմ․ մարդը եղբայր ա կորցրել 40 տարեկան՝ սպանել են, փոխանակ սպանողին ման գան, եկել ախպորը նույնձեւ էլի ջարդում, գցում են ավտոն, տանում են, էլի ասում են՝ հա, բան չկա։ Էդ ոստիկանության խեղճ օպերներն էլ են վատ զգում, ասում են՝ էս ինչ խայտառակություն ա։ Ուղղակի մրցավազքի մեջ ա մտել, որ վարչապետի աչքին բարձրանա։ Ես ուրիշ ձեւ չեմ հասկանում էս արարմունքը, թե էս ինչ տեռոր ա։ Ով իմ տնից դուրս ա գալիս, բռնում, խփում գետնին, պառկացնում ասֆալտին։ Հյուր ունեի Մոսկվայից, մարդը ոչ մի բանից ո՛չ տեղյակ էր, ո՛չ խաբար էր, մի քանի օրով եկել էր, որ գնար էս թաղումներին, տվել պառկցրել էին գետնին։

- Իսկ անձամբ Ձեր դեմ հիմա քրեական հետապնդում կա՞։

- Ես երեկ իմացա, ինչ-որ ծանուցագիր էին ուղարկել, իմ փաստաբանն է զբաղվում դրանով, քաղաքի քննչական վարչություն են կանչել, բայց մանրամասներին տեղյակ չեմ։ Ես միայն տեղեկացված եմ, որ ինչ-որ մարդկանց են տանում, ստիպում, որ իմ վրա գրեն, էդ մարդիկ էլ գալիս, պատմում են, որ ստիպում են՝ իմ վրա գրեն, շառով տան, էդ կարգի պրոցեսների մեջ ենք։

- Ի՞նչ եք պատրաստվում անել, եթե այս հետապնդումները շարունակվեն։

- Ի՞նչ կարող եմ ես անել, կամ ո՞վ կարող է մի բան անել պետության դեմ։ Իմ համար ամենահետաքրքիրը պատճառն է, ուզում եմ մենակ պատճառն իմանամ, մնացածը՝ ինչ ուզում է անեն, ես ո՛չ կալանավորվելուց եմ վախենում, ո՛չ բռնվելուց, ինչ ուզում են, թող անեն։ Ես ապրելու եմ իմ ռեժիմով, իմ կյանքով։

hraparak.am

դիտվել է 1134 անգամ
Լրահոս
Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am