Նախկին փոխնախարարը Մարտի 1-ի դեպքով տուժած է ճանաչվել և իր 5 մլն դրամը փոխանցում է Զինվորների վերականգնողական կենտրոնին

ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) սկսել է բաժանել Մարտի 1-ի դեպքերից տուժածների հատուցման գումարները, և այսօրվա՝ հունվարի 15-ի դրությամբ՝ 575 մլն դրամ արդեն գտել է իր 49 հասցեատերերին։ Այս մասին պաշտոնապես 168.am-ին տեղեկացրել են ԱՆ-ից։ Նշենք, որ ԱՆ-ի կողմից արդեն իսկ բավարարված դիմումների քանակը 49 է։ Շուրջ 600 մլն դրամից իրենց հասանելիք աջակցությունն են ստացել 10 զոհված (մահացած) անձանց իրավահաջորդները, 8 ծանր վնասվածք ստացածներն ու 31 անձ, որոնք դիմել են իրենց առողջությանը միջին ծանրության վնաս ստանալու հիմքերով։ Ի դեպ, մերժվել է դիմումներից 23-ը, իսկ 3 դիմում գտնվում է քննարկման փուլում:

Խիստ ուշագրավ է միջին ծանրության վնասվածք ստացածների ցանկը։

168.am-ի տեղեկություններով՝ 5 մլն դրամ աջակցություն ստացածների ցանկում է հայտնվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի փոխնախարարներից մեկը, ով վիրավորում է ստացել զինծառայության մեջ գտնվելու շրջանում՝ Լեոյի փողոցի վրա ծավալված դեպքերի ժամանակ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը, պարզվում է, մարտի 1-2 դեպքերի ժամանակ՝ որպես հատուկջոկատային, ոտքի շրջանում պայթյունից միջին ծանրության վնասվածք է ստացել, և այս մասին, նկատենք, որևէ անգամ նախկին պաշտոնյան չի ակնարկել իր հարցազրույցներում։

«Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում, որ մարտի 1-2-ի դեպքերով հատուցում է նախատեսված, դրամական աջակցության մասին օրենքից էլ տեղյակ չեմ, ձեզնից լսեցի։ Այո, ես վիրավորում եմ ստացել Լեոյի փողոցում ծավալված պրովոկացիոն դեպքերի ժամանակ, այդ ժամանակ գտնվում էի զինծառայության մեջ, բայց որ տուժող եմ ճանաչվել, առաջինը ձեզնից եմ լսում, համենայն դեպս, ծանուցում չեմ ստացել։ Ես թողել եմ իմ քաղաքական և հասարակական գործունեությունս առժամանակ, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ տևական ժամանակ է, զբաղված եմ վերականգնման կուրսերով։ Փորձում եմ վթարի հետևանքով կորցրած տեսողությունս վերականգնել։ Բայց եթե իսկապես 5-15 միլիոնի չափով դրամական աջակցություն է նախատեսված Մարտի 1-ի դեպքերից տուժածներին, ու ես շահառուների ցանկում եմ ներառված, ապա լավ կլիներ, որ այդ աջակցությունն ուղղվեր Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի հիմնադրամին՝ իրենց փայլուն աշխատանքին նպաստելու համար։

Ես այս ցանկությունը հայտնում եմ ոչ թե այն բանից ելնելով, որ այդ միլիոնների կարիքը չունեմ, լի ու լի գումար կա, այլ որովհետև ես՝ որպես զինծառայող, ով մարտի 1-2-ի դեպքերին է մասնակցել և ապրիլյանի ժամանակ նույն կարգավիճակում դիրքերում է զգացել վիրավոր զինվորի ցավը, կուզենայի, որ պետությունն ինձ համար նախատեսածն իմ փոխարեն ներդնի զինվորների առողջությունը վերականգնելու շնորհակալ գործում, ես դրանից շատ գոհ կմնամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մարգարյանը։

Նշենք, որ 2017թ. փետրվարին, երբ Արցախի վարչապետի օգնականի պաշտոնից ազատված երիտասարդ Աշոտ Մարգարյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար նշանակվեց, միանգամից դաշտ նետվեց վարկած, թե Լոնդոնում և ԱՄՆ-ում կրթություն ստացած երիտասարդ կադրին Կարեն Կարապետյանը ներմուծել է սոցոլորտ և նրան դիտարկում է նախարար Արտեմ Ասատրյանին պոտենցիալ փոխարինող, սակայն երիտասարդը երեխաների, կանանց հիմնահարցերի ոլորտը կարողացավ համակարգել ընդամենը 5 ամիս, որից հետո անսպասելի ազատման դիմում գրեց և հայտարարեց, թե հրաժարվում է պետական կառավարման ոլորտի աշխատանքից, ու տեղափոխվեց հասարակական ոլորտ։

Հիշեցնենք, իշխանությունը 2019թ. հունիսին հապճեպ ընթացակարգով մշակեց և հաստատեց «2008 թ․ մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» թիվ ՀՕ-օրենքը, որով նախատեսվում է տուժածներին աջակցություն տրամադրել՝ զոհվածների իրավահաջորդին՝ 30 մլն դրամի, առողջությանը ծանր վնաս հասցվածներին՝ 15 մլն դրամի, միջին ծանրության վնաս հասցված անձանց՝ 5 մլն դրամի չափով։

Սյուզի Բադոյան

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am