Նոր մանրամասներ ՌԴ-ում գնդապետի քնած ընտանիքը գազանաբար սպանած ադրբեջանցիների մասին/տեսաշար,տեսանյութ/

Ադրբեջանի քաղաքացիներ Իսլամ Բաբաեւը, Օրհան Զոհրաբովը եւ Ռոման Ֆաթալիեւը մետաղաձողերով զինված ապրիլի 24-ի գիշերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Սամարայի մարզի Սիզրանի շրջանի վարչության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտի տուն, գազանաբար սպանել նրան եւ նրա ընտանիքի 5 անդամներին: Ի  ՌԴ ՆԳՆ-ն սպանության հետ կապված նոր մանրամասներ պարունակող հայտարարություն է հրապարակել: ՌԴ ՆԳՆ-ն տարածել է նաեւ սպանության մեջ կասկածվող երեք ադրբեջանցիների ձերբակալության օպերատիվ նկարահանումը: Ադրբեջանցիները, ինչպես իրենց հատուկ է, ՌԴ գնդապետին եւ նրա ընտանիքի անդամներին սպանել են նրանց քնած ժամանակ: ենթադրյալ մարդասպաններին՝ Ադրբեջանի երեք քաղաքացիներին ռուս իրավապահները հայտնաբերել էին բնակարաններում, իսկ երրորդին՝ ձերբակալել փողոցում: «Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ կասկածյալներից մեկին հաջողվել է փախչել Ադրբեջան: Աղբյուրի խոսքով՝ մոտ ժամանակներս քննչական գործողությունների իրականացման համար ձերբակալվածներին կտեղափոխեն Մոսկվա: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվածներին առերեսումից հետո կներկայացվի մեղադրանք: Սիզրանի շրջանի դատարանը մայիսի 2-ին որոշում է կայացրել 3 կասկածյալներին կալանքի տակ վերցնել երկու ամսով: Նրանք արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել: Սարսափելի սպանությունը տեղի էր ունեցել Անդրեյ Գոշտի ծնողների տանը՝ Իվաշևկա գյուղում, որը գտնվում է Սիզրանից ոչ հեռու: Սպանվել էր գնդապետը, նրա կինը, եղբոր կինը, նրա զարմուհին ու ծնողները: Ողջ է մնացել միայն 2009թ. ծնված աղջիկը՝ Սոֆյան, ով գտնվում է կոմայի մեջ: Աղջիկն ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք: Ադրբեջանցիները քնած մարդկանց սպանել էին փայտերով ու երկաթե ձողերով: Սպանվածների արնաշաղախ՝ անկողնում գտնվող մարմիններն առավոտյան հայտնաբերել էր Գոշտի եղբայրը: Հետաքննությունը պարզել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը բոլորը քնած են եղել: Զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից, որոնք հասցվել էին բութ առարկաներով: 1_89cbc6c2 1_c3858dfc 1_ffa083ee 2_3a2890ac 2_5c208e24 1_4f2e0645 2_988656eb 3_38b34767 3_167d365b 3_ff73a042 4_7f9fa0c0 4_e1857b68 4_fef964f5 5_5216a9dc 5_d68b6ffe  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am