«Աննախադեպության» հերթական միֆը. աշխատավարձերի բարձրացման էֆեկտն ուռճացվում է

«Փաստ» թերթը գրում է․ «Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջեւ խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։ Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլեւ հետընտրական շրջանում։

Այսպես. անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվեցին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։

Այդ օրենքների ընդունմամբ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 20 տոկոսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։

Ըստ այդմ, 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20 % ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, եւ ընդհանուր առմամբ՝ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

Հիմա ներկայիս իշխանությունները նվազագույն աշխատավարձի բարձրացմանը փորձում են «աննախադեպ» որակում տալ եւ ներկայացնել, թե իբր այն տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից է։


Եվ պատահական չէ, որ այս թեմային հատուկ անդրադարձ կատարեց նաեւ վարչապետն իր ամանորյա ուղերձում։ Եթե դիտարկենք նախկինում եղած փորձը, ապա կտեսնենք, որ այս կարգի, որոշ դեպքերում նույնիսկ ավելի զգալի աշխատավարձերի բարձրացում նախկինում եւս եղել է, եւ այնպես չէ, որ այն ինչ-որ եզակի հեղափոխական երեւույթ է։

Օրինակ՝ ընդամենը երկու տարվա՝ 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից հասել է 55000 դրամի (2013 թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013 թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014 թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015 թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ):

Արդյունքում 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64,3 տոկոս:

Աննախադեպ չէ նաեւ պետական սեկտորի որոշ հատվածների, մասնավորապես զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, եթե հաշվի ենք առնում, որ 2014 թվականի հուլիսի 1-ից եւս պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը էականորեն բարձրացան, երբ բազային աշխատավարձի չափը սահմանվեց 66,140 դրամ եւ պետական ծառայողների աշխատավարձը սահմանվեց բազային աշխատավարձի եւ տվյալ պաշտոնի համար կիրառվող գործակցի արտադրյալով:

Արդյունքում 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման եւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերը, ըստ ոլորտների, բարձրացան հետեւյալ չափով.

առողջապահության ոլորտում՝ 21,5 տոկոսով, կրթության ոլորտում՝ 13,9 տոկոսով, մշակույթի ոլորտում՝ 29,6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 21,6 տոկոս, պետական կառավարման ոլորտում՝ 47,0 տոկոս, քաղաքացիական ծառայության ոլորտում՝ 68,0 տոկոս։

Պետք է հաշվի առնենք նաեւ, որ ներկայիս կառավարության կողմից աշխատավարձերի բարձրացումը սոցիալական առումով չունի այն հեղափոխական արդյունքը, որը սպասվում էր, քանի որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետական համակարգում օպտիմալացումների եւ կրճատումների պրոցես է գնում, մեծ թվով աշխատակիցներ մնում են առանց աշխատանքի, միեւնույն ժամանակ շատ քիչ քանակությամբ նոր աշխատատեղեր են ստեղծվում, այլապես վարչապետը կհրապարակեր ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերի քանակը, այլ միայն նոր ստեղծված աշխատատեղերի մասին տվյալները։

Գումարած՝ աշխատավարձերի բարձրացման էֆեկտը մեծապես կնվազի՝ հաշվի առնելով, որ 2020 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով Հայաստանում 700-ից ավելի ապրանքների՝ այդ թվում նաեւ առաջին անհրաժեշտության, 5-6 տոկոս թանկացում է սպասվում։ Սա էլ իր հերթին բերելու է այլ ապրանքատեսակների թանկացման»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am