Մահվան շեմին

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Շուրջ մեկուկես տարի ընթացող քննությունն ու դատավարությունը ոչ մի կերպ ավարտին չեն հասնում, իսկ նրա առողջական վիճակն օր օրի վատանում է։ 2 օր առաջ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժին։ Թերեւս իշխանությունները հասկացան, որ բազում հիվանդություններ ունեցող մարդը կարող է բանտում մահանալ, եւ դա կլինի հերթական խայտառակությունը հետհեղափոխական Հայաստանի համար, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, եւ դատական վերջնական ակտ դեռ չկա ոչ մի գործով։

Մի խոսքով՝ դատարանը, քննելով դատախազության միջնորդությունը, որոշեց փոխել խափանման միջոցը ստորագրությամբ։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ դատախազությունը, եթե գործը վաղուց դատարանում է, եւ դատարանը կարող էր անել իր նախաձեռնությամբ, կամ փաստաբանների հարյուրավոր միջնորդություններից մեկը բավարարելու ճանապարհով։ Ակնհայտ է, որ սա եւս այն իրավական վիճակի արտացոլումն է, որն այսօր տիրում է Հայաստանում։

Մի կողմից՝ այս քայլով փորձում են բարձրացնել դատախազության հեղինակությունը, մյուս կողմից ասել, որ երկրում «ասողը» դատախազն է, այլ ոչ թե դատավորը կամ փաստաբանը։

Այս որոշման մեջ մի ասպեկտ էլ կա․ պարզ է, որ 2018-ի հունիսի 16-ին գեներալ Մանվելին ձերբակալելով եւ «մերկացնելով»՝ իշխանությանը թվում էր, թե «ազգի թշնամուն» է բացահայտել։ Բոլորը հիշում են Նիկոլ Փաշինյանի հայտնի լայվը, որով ազդարարեց «դարի հանցագործության» մասին։ Իսկ թե ինչու մեկուկես տարի շարունակ այդ հանցագործության դատավճիռը չի արձակվում, պարզ չէ։ Ի դեպ, երեկ երեկոյան տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանին արհեստական շնչառության ապարատին են միացրել, եւ նրա ապրելու շանսերը շատ փոքր են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am