Խելքի արի Նիկոլ․ տներում աճելու է աբորտների թիվը (video)

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ կայացնում է գաղտնի որոշումներ։ Կա որոշում փակել հանրապետության տարածքում գտնվող մի շարք ծննդատները։ Նման որոշում կարող է կայացնել միայն Կառավարությունը, բայց այդպիսի որոշում Կառավարությունը չի կայացրել։

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար , բժիշկ Նունե Ավանեսյանը։ Բժշկուհու խոսքով՝ ծննդատների փակվելն իրականացվում է վարչարարության խախտմամբ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Հանրային վերահսկողություն կենտրոն» հկ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ ծննդատների փակումը չի կարող այնպես լինել, որ աշխատակիցները վերջին պահին իմանան դրա մասին. «Դուք եկել եք իշխանության, որպեսզի ծառայեք ժողովրդին, ոչ թե ձեր կամքը թելադրեք։ Ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ Մարալիկի ծննդատանը պետք է լինի գոնե 150 ծնունդ, որպեսզի չփակվի բուժհիմնարկը»։

Նունե Ավանեսյանը, շարունակելով Հարությունյանի խոսքը, նախ հարց բարձրացրեց՝ ի՞նչ հաշվարկներ են արել, որ նշում են, թե յուրաքանչյուր ծննդատանը պետք է գոնե 150 ծնունդ լինի. «Ես նաև չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մարզպետները զբաղվեն համապատասխան բաժանմունքների պատրաստվածությամբ, առողջապահական ծրագրերի մշակմամբ, չէ՞ որ դա նախարարության գործառույթն է»։

Նրա դիտարկմամբ՝ այսօր Արսեն Թորոսյանի միակ գործառույթն իր շրջապատին, ընկերներին պաշտոնների նշանակելն է։

«Առողջ հանրություն» հկ ղեկավար Մարինա Խաչատրյանն էլ համաձայն է Արսեն Թորոսյանի այն կարծիքի հետ, որ ծննդատների փակումն անձերի դեմ չէ. «Այո՛, Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Սա ոչ թե անձնավորված ծրագիր է, այլ գլոբալ։ Իրենք ուզում են վերջնագծին հասցնել Հայոց ցեղասպանությունը»։

Մարինա Խաչատրյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ է, և նրա համոզմամբ՝ հենց այս պատվաստանյութի կիրառմամբ էլ սկսվել է գլոբալ ծրագրի իրականացումը։

«Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանն էլ համոզված է, որ մարզերում ծննդատների փակումը հանգեցնելու է տներում ծննդաբերություններին. «Եթե մարդն իր հղի կնոջը Երևան հասցնելու, ֆինանսական հնարավորություն չունի, ապա կինը ծննդաբերելու է տանը»։

Մարինա Խաչատրյանն էլ հավելեց, որ տներում աճելու է անգամ աբորտների թիվը։

դիտվել է 1040 անգամ
Լրահոս
Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am