Նիկոլ Փաշինյան, ինչու՞ առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատու Թորոսյանին չես ասում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում (video)

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ կայացնում է գաղտնի որոշումներ։ Կա որոշում փակել հանրապետության տարածքում գտնվող մի շարք ծննդատները։ Նման որոշում կարող է կայացնել միայն Կառավարությունը, բայց այդպիսի որոշում Կառավարությունը չի կայացրել։

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար , բժիշկ Նունե Ավանեսյանը։ Բժշկուհու խոսքով՝ ծննդատների փակվելն իրականացվում է վարչարարության խախտմամբ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Հանրային վերահսկողություն կենտրոն» հկ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ ծննդատների փակումը չի կարող այնպես լինել, որ աշխատակիցները վերջին պահին իմանան դրա մասին. «Դուք եկել եք իշխանության, որպեսզի ծառայեք ժողովրդին, ոչ թե ձեր կամքը թելադրեք։ Ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ Մարալիկի ծննդատանը պետք է լինի գոնե 150 ծնունդ, որպեսզի չփակվի բուժհիմնարկը»։

Նունե Ավանեսյանը, շարունակելով Հարությունյանի խոսքը, նախ հարց բարձրացրեց՝ ի՞նչ հաշվարկներ են արել, որ նշում են, թե յուրաքանչյուր ծննդատանը պետք է գոնե 150 ծնունդ լինի. «Ես նաև չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մարզպետները զբաղվեն համապատասխան բաժանմունքների պատրաստվածությամբ, առողջապահական ծրագրերի մշակմամբ, չէ՞ որ դա նախարարության գործառույթն է»։

Նրա դիտարկմամբ՝ այսօր Արսեն Թորոսյանի միակ գործառույթն իր շրջապատին, ընկերներին պաշտոնների նշանակելն է։

«Առողջ հանրություն» հկ ղեկավար Մարինա Խաչատրյանն էլ համաձայն է Արսեն Թորոսյանի այն կարծիքի հետ, որ ծննդատների փակումն անձերի դեմ չէ. «Այո՛, Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Սա ոչ թե անձնավորված ծրագիր է, այլ գլոբալ։ Իրենք ուզում են վերջնագծին հասցնել Հայոց ցեղասպանությունը»։

Մարինա Խաչատրյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ է, և նրա համոզմամբ՝ հենց այս պատվաստանյութի կիրառմամբ էլ սկսվել է գլոբալ ծրագրի իրականացումը։

«Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանն էլ համոզված է, որ մարզերում ծննդատների փակումը հանգեցնելու է տներում ծննդաբերություններին. «Եթե մարդն իր հղի կնոջը Երևան հասցնելու, ֆինանսական հնարավորություն չունի, ապա կինը ծննդաբերելու է տանը»։

Մարինա Խաչատրյանն էլ հավելեց, որ տներում աճելու է անգամ աբորտների թիվը։

Բաբկեն Հարությունյանը համոզված է, որ ծննդատների փակումն ուրիշ նպատակ է հետապնդում. «Ծննդատները փակելով մարդիկ գործազուրկ են դառնում, ինչի հաշվին մի երկուսի աշխատավարձերը բարձրացվում են, որն էլ հետո Նիկոլ Փաշինյանը կներկայացնի որպես ձեռքբերում, և մարդիկ կմոռանան, որ շատերը դարձել են գործազուրկ»:

Նունե Ավանեսյանը չի հասկանում՝ ինչպես երկրի ղեկավարը առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատուին չի հարցնում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում:

Մարինա Խաչատրյանն էլ պատասխանելով այն դիտարկմանը, որ ծննդատների փակումը պայմանավորված է մահացության դեպքերի հետ, ասաց, որ այդ ծննդատներում մահացության դեպքեր գրեթե չեն գրանցվել, անգամ առավել բարդ հղիություններն են պատվով անցկացրել ու առողջ ծնունդ ընդունել:

դիտվել է 1145 անգամ
Լրահոս
«Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am