Իրականությունից կտրվածը. Ալիևի «ցավը» էլի Հայաստանն է

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում՝ հունվարի վերջին, քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին հերթական զեկույցը՝ պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատությամբ:

Ծավալուն ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր՝ իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով, չնայած երիտասարդ տարիքին, հայտնի է կոռուպցիայի ու բռնապետությունների դեմ վճռական պայքարով: Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո եվրոպացի պատգամավորն արձանագրել է. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Ըստ «Ազատության»՝ համազեկուցողը նշում է, որ տասնամյակներ առաջ՝ 2001թ., երբ Ադրբեջանը միացավ Եվրախորհրդին, Բաքուն պաշտոնապես ընդունել էր, որ երկրում քաղբանտարկյալներ կան և խոստացել էր համագործակցել եվրոպացիների հետ՝ նրանց ազատ արձակելու համար: «Այդուհետ, սակայն, Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը դարձավ ժխտողական», - գրել է զեկույցի հեղինակը՝ ընդգծելով, որ այդպես այլևս չի կարող շարունակվել:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ իսլանդացի պատգամավորը նշել է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ փաստելով, որ ընդդիմադիր գործիչները, լրագրողներն ու ակտիվիստները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

«Եվրոպական դատարանի որոշումներից շատերը արձանագրում են փաստեր, որոնք հստակորեն համապատասխանում են քաղբանտարկյալների մասին Վեհաժողովի բնորոշումներին», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով, որ Բաքուն տարիներ ի վեր արհամարհում է ոչ միայն սեփական քաղաքացիների իրավունքները, այլև՝ Ստրասբուրգյան դատարանի որոշումները. - «Վեհաժողովը մտահոգված է, որ դատական վճռից հինգ ու կես տարի անց՝ մինչև օրս, Իլգամ Մամադովի, Անար Մամադլիի և Ռասուլ Ջաֆարովի վերաբերյալ վճիռները մնում են թղթի վրա»: Նշված երեքի դեպքում էլ եվրոպական ատյանը մարդու իրավունքների խախտում էր արձանագրել, Ադրբեջանի դատարանը, սակայն, մինչև օրս նրանց չի արդարացրել, ինչը նշանակում է, որ Ալիևի ընդդիմախոսները չեն կարող մասնակցել ընտրություններին՝ դատվածություն ունենալու պատճառով:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն կյանքի կոչել Եվրոպական դատարանի որոշումները, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանան մասնակցել առաջիկա փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - արձանագրում է զեկույցի նախագիծը, որն անցած ամիս արդեն իսկ հավանության է արժանացել Վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովում:

Հանձնարարականների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում. Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի կառավարությանը անկախ ու չեզոք մարմին ստեղծել, որը կուսումնասիրի արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների կազմած ցուցակները, ըստ որոնց երկրում ավելի քան հարյուր մարդ այս պահին գտնվում է ճաղերի հետևում՝ քաղաքական դրդապատճառներով:

«Ողջունում ենք երկրում բարեփոխումներ իրականացնելու Բաքվի խոստումները, սակայն, Վեհաժողովը դեռ պետք է համոզվի, որ այդ քայլերը կբերեն իրական ու տևական արդյունքների», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով. - «Այս հանձնարարականների նպատակն է մեկընդմիշտ լուծել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ հանուն այդ երկրի ժողովրդավարության և այն քաղաքացիների, որոնք իրենց կյանքի մի մասը անցկացրել կամ շարունակում են անցկացնել բանտում, հաճախ՝ սարսափելի պայմաններում, և միայն այն բանի համար, որ օգտվել են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից»:

Իսլանդացի պատգամավորը զեկույցում նաև հիշեցրել է, որ նախորդ անգամ՝ 2013-ին, երբ այս հարցով հերթական զեկույցն էր կազմվել, Բաքուն «խավիարային քաղաքականությամբ» կաշառել էր եվրոպացի պատգամավորներին և տապալել այն: Այս բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հունվարի 28-ին: Պաշտոնական Բաքուն դեռևս որևէ կերպ դրան չի արձագանքել:

Ամփոփելով անցած տարվա արդյունքները, նախագահ Իլհամ Ալիևը միայն հաջողությունների ու ձեռքբերումների մասին է խոսել՝ պնդելով, թե Ադրբեջանը հաստատակամորեն զարգանում է՝ առաջատար դիրք զբաղեցնելով աշխարհում: «2019-ին մենք ականատես եղանք մոլորակի տարբեր ծայրերում սկիզբ առած արյունալի բախումների, լարվածության, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ժողովրդավարության ոտնահարման, մինչդեռ Ադրբեջանը բարգավաճում էր կայունության մեջ», - կառավարության նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը: Մոտ կես ժամ շարունակված ելույթում Ադրբեջանի նախագահն այդպես էլ որևէ խոսք չի ասել սեփական երկրի հասցեին արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների քննադատության մասին:

Ալիևը չի մոռացել հիշատակել Հայաստանը: «Վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր երկրի հաջողությունների մասին, Հայաստանը համեմատում է Ադրբեջանի հետ: Նրա խոսքերով` Հայաստանը մի շարք առումներով գերազանցում է Ադրբեջանին: Միանգամից ուզում եմ նշել, որ դա ապացույցների կարիք չունի, քանի որ «նման վարկածը ոչ մի հիմք չունի»: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին»: Օրինակ` ամենահզոր բանակների վարկանիշում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը` 96-րդը: Ադրբեջանի օդուժն զբաղեցնում է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 86-րդ տեղում է: Ադրբեջանը ծովային ուժերում 67-րդ տեղում է, իսկ Հայաստանում ծով չկա և այլն»,- ասել է Ալիևը` բերելով տնտեսական, սպորտային և մի շարք այլ օրինակներ, որոնցում ևս շեշտել է, թե՝ «Ադրբեջանն առջևում է»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1527 անգամ
Լրահոս
Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am