Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, լռության մատնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի 1-5-ին սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ ամբողջ ապրիլի ընթացքում կրած կորուստները, սկսել է հայտնել մայիսի առաջին օրերին կորցրած զինծառայողների անունները, այն էլ սոցցանցերում նրանց հուղարկավորության լուսանկարները հայտնվելուց հետո:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել են Թարթառի ուղղությամբ շփման գծում մայիսի 3-ին 19-ամյա զինծառայող Ամրահ Այդըն օղլու Յուզբեյովի կորստի մասին: Ամենայն հավանականությամբ, սպանվածը ազգությամբ լեզգի է: Նա այսօր պետք է թաղվի լեզգիաբնակ Խաչմազի շրջանի Հաջիմամեդ-Օբա գյուղում:

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել էր նաեւ մայիսի 1-ին Թարթառի ուղղությամբ 20-ամյա զինծառայող Էլմար Իլհամ օղլու Մեմմեդովի մահը: Նա Գյոյչայից էր, թաղվել է Բաքվում: Ադրբեջանը պաշտոնապես խոստովանել է ապրիլի ընթացքում իր միայն 33 զինծառայողի կորուստը` չնշելով որեւէ անուն: Սակայն, արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը սոցցանցերում սեփական հետազոտությունների հիման վրա հայտնել էր 101 ադրբեջանցի զինծառայողների կորստի մասին` նշելով նրանց անունները եւ թաղման վայրերն ու օրը: Ադրբեջանի ՊՆ-ն Meydan TV-ին կոչ էր արել զերծ մնալ զինծառայողների կորստի մասին տեղեկություններ տարածելուց, որն այդ գերատեսչությունը համարում է պետական գաղտնիք: Այդ զգուշացումից հետո, որն, անկասկած, նաեւ սպառնալիք է հանդիսանում, Meydan TV-ն դադարել է տեղեկություններ հայտնել ադրբեջանական բանակում կորուստների մասին: Չնայած դրան, Ադրբեջանում արդեն քրեական գործ է հարուցվել Meydan TV-ի տեղացի անձնակազմի դեմ: Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am