«Արսինե Խանջյան, ճիշտ կլիներ, որ Ձեր հայտնի տեսախցիկը վերցնեիք և գայիք Հայաստանում ֆիլմ նկարելու»

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․

«Հարգելի Արսինե Խանջյան,

Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չեք երևացել: Մինչդեռ ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իր պտուղներ է տալիս, որը սրտի դառը կսկիծով ստիպված առանց Ձեզ ենք վայելում: Անշուշտ, Հայաստանում անձամբ Ձեր կողմից իշխանության բերված ժողովրդի վարչապետի տնտեսական հեղափոխությունը նույնպես բարձրունքներ է նվաճում: Երևի գիտեք, թե ինչպես է Հայաստանի տնտեսությունը ստախանովյան տեմպերով աճում և բարգավաճում: Ճիշտ է, հիմա Հայաստանում մեծ խառնակչության օրեր չեն, ոչ էլ Երևանի կենտրոնում մարդ են սպանում, բայց հանուն հեղափոխության արժեքների վերջնական հաստատման` ճիշտ կլիներ, որ Ձեր հայտնի տեսախցիկը վերցնեիք և գայիք Հայաստանում ֆիլմ նկարելու:

Հավատացեք, Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև միջազգային հանրության համար շատ հետաքրիր և ուսուցողական կլիներ, եթե ֆիլմ նկարեիք «նոր» Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ֆիլմը կարող եք վերնագրել` «Կոռուպցիայի վախճանը. օրինակ ողջ աշխարհի համար»: Հուշեմ սցենարը. Րաֆֆի անունով ոմն սփյուռքահայ հայրենադարձվել է, և Ձեր իրականացրած թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից հետո, ոգեշնչվելով ժողովրդի վարչապետի տնտեսական հեղափոխության կոչերով, Արդարադատության նախարարի հետ «TR LAW FIRM» անունով իրավաբանական ծառայություններ մատուցող բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապված է նախարարի ոլորտի հետ: Բիզնեսի հիմնադրման պահին նախարարի կինը, լինելով այդ բիզնեսի ղեկավարը, նաև պետական աշխատող է եղել: Սցենարային ինտրիգը պահպանելու համար կարող եք առանձին դրվագով անդրադառնալ փաստին, որ Րաֆֆին բիզնեսը հիմնադրել է նախարարի կնոջ հետ, հետո որոշել է, որ նախարարի հետ բիզնես ստեղծելու գործում պետք է պարիտետը պահպանել և նախարարի օրինակով իր մասնաբաժինը ձևակերպել է կնոջ անունով: Այո, կոռուպցիայի դեմ պայքարի ավելի լավ օրինակ ժամանակակից աշխարհում դժվար թե կարողանաք գտնել:

Որպեսզի սցենարն ավելի դիտարժան լինի, կարող եք նաև համեմատականներ անցկացնել նախկին չար ու նախանձ, կոռումպացված իշխանության հետ: Հայրենադարձ Րաֆֆին նախկիններին կմեղադրի հնարավոր բոլոր մեղքերում և ֆիլմում հաստատ կբարեհաճի պատմել, թե ինչպես է թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ Հայաստանում եղել մի քանի ընկերությունների հիմնադիր և տնօրեն: Նախկին չար ու նախանձ ռեժիմի օրերի մասին կբարեհաճի հրապարակային ցուցմունք տալ, թե ում և ինչքան է կաշառք տվել, որ իր բիզնեսները չխլեն կամ իրեն չխանգարեն: Հավանաբար կխոսի նաև հանրահռչակ 50 տոկոսների մասին` անշուշտ անուններ հնչեցնելով: Ֆիլմում Րաֆֆին կբացատրի նաև, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին չար ու նախանձ իշխանության տարիներին այսօրվա հեղափոխական փոխվարչապետը չրերի բիզնեսով էր զբաղվում ու կառավարությունից արտոնյալ վարկեր ստանում, հայտնի երաժիշտ ու համատեղության կարգով հեղափոխական կառավարության աշխատակազմի ղեկավարի ռեստորանային և էլեկտրոտեխնիկայի առևտրի բիզնեսները ծաղկում ու բարգավաճում էին, մինչդեռ այդ տարիներին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որ զրո առնչություն են ունեցել բիզնեսի հետ: Կարծում եմ, հետաքրքիր համեմատականներ կստացվի՝ ֆիլմը դիտողին հնարավորություն ընձեռելով եզրակացություններ անել, թե իրականում ովքեր են միշտ մոտ եղել ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած՝ «լափամանին»:

Ֆիլմը կարող եք եզրափակել Ձեզ հերթական անգամ ՀՀ անձնագիր շնորհելու բանկետի էպիզոդով, որտեղ Ձեր ուրախությունը Ձեզ հետ միասին կիսում է նաև հայրենադարձ Րաֆֆին: Միայն մեկ խնդրանք. որպեսզի շփոթմունք չառաջանա, ֆիլմում անպայման նշեք, թե սա Ձեր ՀՀ անձնագիր ստանալու որերո՞րդ դեպքն է, և կոնկրետ ու՞մ շնորհած անձնագիրն եք «թրջում»` նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ ժողովրդի վարչապետի»:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է Ձեր մուտքն էլ Ռուսաստան արգելեն․ հարց՝ Փաշինյանին (video) «Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ (video) «Պատմե՛ք, պատմե՛ք»․ ինչպես Արամ Վարդևանյանը հեգնեց ՔՊ-ականներին (video) Վահագն Ալեքսանյանը իրեն Տառզանի տեղն էր դրել, աթոռ էր շպրտում. պատգամավոր (video) «Դեմ եք տվել՝ խաչը համբուրում են, ձեր թրի տակով անցնում»․ Մեսրոպ Մանուկյանը «տեղը դրեց» ՔՊ-ականներին (video) Քցե՛լ եք ժողովրդին, TRIPP-ի անվան տակ նոր տարածք եք տալիս․ Նարեկ Կարապետյանը գոռում է ՔՊ-ի վրա (video) «Հային հայի դեմ հանողնե՛ր»․ ընդդիմադիրի ելույթին՝ ՔՊ-ական կանանց պահվածքը (video) Կռիվ լրագրողի և Փաշինյանի միջև (video) Կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞, բոմժ են դառնալու․ Փաշինյանը գոռալով սպառնում է (video) Լա՛վ իմացեք՝ կարաք մեզ սպառնա՞ք, էդ ձեզա թվում, մեզ չե՛ք կարա ճնշեք․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) «Դուսպրծուկ, չափդ իմացիր»․ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Լկտիացե՛լ ա․ Աթոռով ա, թե ինչով ա՝ ճիշտ ա. Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանի և ԱԺ սկանդալի մասին (video) «Ձեռքերն ու ոտքերը ջարդելու եմ»․ Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video) «Աննա՛, Նիկոլը ֆաս արեց քեզ ու շպրտեց,որ․․․»․ Նարե Սոսե (video) Բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր #ՈՒՂԻՂ․ ԱԺ ծեծուջարդ․ Փաշինյանն «արյան գետե՞ր է ուզում»․ Նարինե Դիլբարյան (video) Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Ես սպասում եմ, արի՛, արի տեսնենք. Տիգրան Աբրահամյանի խոսքի ժամանակ իրավիճակը չի հանդարտվում (video) Ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները նորից իրար խառնվեցին (video) «Սու՛ս մնա, Ղազինյան», «Տեսա՞ք՝ ով ծեծ կերավ», «Արա՛, անուն ասա»․․․ ԱԺ-ում լարված վիճակ է նորից (video) Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ ԱԺ դահլիճ․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am