Վախը հաղթահարել են

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքներից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ։ Որպես հիմնական փաստարկ` նշում են, որ ՍԴ-ն է անցյալում վավերացրել բոլոր ընտրակեղծիքներն ու օրինականացրել կեղծված ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման եռանդով չեն պայքարում ընտրակեղծիքներն օրինականացնող հիմնական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։

Ինչո՞վ է Հրայր Թովմասյանն ավելի «ընտրակեղծարար», քան Տիգրան Մուկուչյանը։ Բայց այս «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը եւ հասել աբսուրդի մակարդակի՝ ողջ երկրի իրավապահ համակարգը, իշխանական մեծաքանակ թիմը, Փաշինյանին համակրողների ու ֆեյքերի բանակները զբաղված են ՍԴ անդամների հալածանքով։ Բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդները կիրառվում են, ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում։

Անգամ վարչապետի մոտ խորհրդակցություններ են հրավիրում՝ ժամանակացույցեր կազմում, տարբեր ուժայինների հրահանգ է իջեցվում՝ հասնել ՍԴ 7 անդամների հրաժարականների բաղձալի նպատակին։ Չէ՞ որ վաղաժամ կենսաթոշակի օրենքն ընդունվել է, եւ նրանք կարող էին օգտվել այդ օրենքի ընձեռած հնարավորություններից՝ թքել եւ հեռանալ, չկորցնելով ոչինչ, գոնե՝ նյութական ապահովության իմաստով։ Բայց այդ մի խումբ համառ մարդիկ շարունակում են դիմադրել՝ ի զարմանս հեշտ հանձնվող մեր հասարակությանը, եւ վրդովվեցնելով հեշտ հաղթանակների սովոր իշխանություններին։ Բանը հասել է նրանց արտամուսնական կապերի բացահայտմանը, բայց այս մարդիկ հաղթահարել են վախը։ Եթե անգամ բանտը նրանց չի սարսափեցնում, ուրիշ ի՞նչը կարող է ստիպել, որ նահանջեն»։

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am