Հուսանք՝ ծննդատներից հետո էլ դպրոցներն օպտիմալացնելու որոշում չեն կայացնի

Իրատեսը գրում է. «Օպ­տի­մա­լա­ցում ա­նու­նը ստա­ցած կր­ճա­տում­նե­րը նաև բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­ներ հա­սան: Իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ա­մե­նա­տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րը մի­մյանց կցմ­ցե­լու քա­ղա­քա­կա­նու­թյունն այժմ էլ ծնն­դատ­նե­րի դռ­ներն է թա­կում:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ո­րո­շել է փա­կել այն ծնն­դատ­նե­րը, որ տա­րե­կան 150-ից պա­կաս ծնունդ ու­նեն: Պե­տու­թյան հա­մար ձեռն­տու չէ քիչ ծնունդ­ներ ու­նե­ցող հի­վան­դա­նոց­ներ պա­հե­լը՝ պար­զա­բա­նում են նա­խա­րա­րու­թյու­նից:

Մինչև 2050 թվա­կա­նը 5 մլն բնակ­չու­թյուն ու­նե­նա­լու մա­սին հայ­տա­րա­րող­ներն այժմ խոս­տո­վա­նում են՝ ծնունդ­նե­րը քիչ են: Նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­ման դեմ ա­ռա­ջի­նը մա­րա­լիկ­ցի­ներն են հան­դգ­նել դուրս գալ: Ծնն­դա­տու­նը, որ նա­խորդ տա­րի 126 ծնունդ է ու­նե­ցել, չպետք է փակ­վի՝ պն­դում են տե­ղաբ­նակ­նե­րը: Ոչ միայն Մա­րա­լի­կը, այլ նաև տա­րա­ծաշր­ջա­նի գյու­ղե­րը սպա­սար­կող բուժ­հաս­տա­տու­թյան փակ­վե­լու ո­րոշ­ման դեմ դուրս ե­կած­նե­րը հայ­տա­րա­րել են՝ ե­թե հար­ցը չլուծ­վի, ճա­նա­պարհ կփա­կեն ու հրա­ժա­րա­կան­ներ կպա­հան­ջեն:

Բժիշկ­ներն ա­հա­զան­գում են՝ դեպ­քեր են լի­նում, երբ ծննդ­կա­նին մինչև մարզ­կենտ­րոն Գյում­րի չեն կա­րող հասց­նել, հե­տաքր­քիր է՝ ո՞ր մի խե­լա­ցի մաս­նա­գե­տը կա­րող է կողմ լի­նել, որ հղի կի­նը ծնն­դա­տուն հաս­նե­լու հա­մար եր­բեմն նաև մոտ 50 կմ ճա­նա­պարհ անց­նի: Մա­րա­լի­կի ծնն­դա­տան ճա­կա­տագ­րին են ար­ժա­նա­նա­լու նաև Բեր­դի, Ա­չաջ­րի և այլ հա­մայ­նք­նե­րի բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ:

Ա­չա­ջուր­ցի­նե­րը նույն­պես վճ­ռա­կան են տրա­մադր­ված, ար­դեն ա­վա­գա­նու ար­տա­հերթ նիստ են հրա­վի­րել ու դի­մե­լու են թե՛ վար­չա­պետ Փա­շի­նյա­նին, թե՛ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Թո­րո­սյա­նին: Բայց թե դի­մում-բո­ղոք­նե­րը, հոր­դոր-կո­չե­րը որ­քա­նով էա­կան դեր կխա­ղան հար­ցի լուծ­ման խնդ­րում, դժ­վար է ա­սել: Ա­վե­լի շուտ, դժ­վար չէ կռա­հել՝ մի քա­նի բո­ղո­քի ակ­ցիա, փակ­վող ճա­նա­պարհ­ներ, վար­չա­պե­տի մեկ «լայվ», ու «ժո­ղովր­դի սր­տի» կա­ռա­վա­րու­թյու­նը կվար­վի այն­պես, ինչ­պես ո­րո­շել էր նա­խա­պես: Այդ­պես ե­ղավ նաև Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան օպ­տի­մա­լաց­ման պա­րա­գա­յում. մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը միայն տե­սա­ժա­պա­վեն­նե­րի վրա մնա­ցին, հետևան­քը մի քա­նի տա­ռե­րից բաղ­կա­ցած հա­պա­վումն էր՝ ԿԳՄՍ սու­պեր­նա­խա­րա­րու­թյան տես­քով»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am