«Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցվեին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալների հարազատներ եւ խնդրում էին օգնել բանտարկյալներին: Բանն այն է, որ ՔԿՀ-ում հերթական ստուգումները, կամ այսպես ասած՝ «շմոն» է կատարվել, ինչի արդյունքում դադարեցվել են ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Իսկ ի՞նչ է կատարվել երեկ: «Ժողովուրդ»-ին ահազանգած «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների հարազատները պատմեցին, որ բանտարկյալներին իրենք դրսից ուղարկված ուտելիք, ծխախոտ եւ այլ իրեր են ուղարկում եւ այն պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, որը, ըստ ներքին չգրված կանոնադրության, պետք է «ցրեն», այսպես ասած, «զոն նայողները»: Եվ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, ասվածը նկարագրենք դատապարտյալների բառերով. «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն» կա, այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սննդի վրա եւ չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել եւ թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն եւ դուրս գցեն, ահավոր վիճակ էր: Մյուս դատապարտյալները հարվածում էին դռներին, չորս պատի մեջ էլ չեն թողնում հանգիստ ապրենք»: Ասել է թե՝ դատախազությունը ինֆորմացիա է ստացել, որ հաճախ արգելված սնունդ է մտնում կալանավայր, դրա համար որոշել է հերթական «սապոգային» ստուգումն իրականացնել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ստուգումների ընթացքից «Ժողովուրդին» այս գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել: Արդյունքում, երեկ հերթական ստուգումներն են իրականացվել եւ աղմկալի բացահայտումներ են արվել, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարալը... պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Ստեփանյանը հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ է եղել եւ գործարք իրականացրել նրանց հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am