Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել:   Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk լրատվական գործակալությունը, Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում ձեռք բերած հեռախոսային ձայնագրություններից պարզ է դարձել, որ սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթին հետևել են թուրքական ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակիցներ:   Սպանության վայրում տեսախցիկների վերստուգումից բացահայտվել է ժանդարմերիայի մեկ կապիտանի և 5 ենթասպայի ինքնությունը, որոնցից մի քանիսը շարունակում են ծառայությունը, իսկ մի քանիսն էլ արդեն անցել են թոշակի:   Տեսախցիկների գրանցումների և հեռախոսային խոսակցությունների քննությունից պարզվել է, որ սպանության նախորդ օրը հիշյալ «իրավապահները» զբոսնել են «Ակոս»-ի խմբագրատան մոտ, որտեղ սպանվել էր Դինքը: Նրանք նույն տեղում հայտնվել են նաև սպանության օրը` սպանությունից երկու ժամ առաջ: Նրանք հետևել են Օգյուն Սամասթին այն պահից սկսած, երբ նա ժամանել է դեպքի վայր: Ժանդարմները մարդասպանին որոշ ժամանակ հետևել են սպանությունից հետո ևս:   Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:   2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:   2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am