Վարչապետի աշխատակազմի աշխատակից ներկայացողը «Զիփլայն Ծաղկաձորում» իրարանցում է ստեղծել. News.am

«Զիփլայն Ծաղկաձոր» ընկերությունում 2020 թվականի հունվարի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից ներկայացողը ընկերությունից պահանջել է զեղչ այն բանի համար, թե ինքը վարչապետի աշխատակազմից է։ Այս մասին NEWS.am-ին պատմեց «Զիփլայն Ծաղկաձոր» ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը։

«Հունվարի 6-ին աշխատանքային օրվա ընթացքում մեզ մոտեցան քաղաքացիներ՝ թռիչք կատարելու նպատակով։ Տեղեկացնելով, որ վարչապետի աշխատակազմից են, պահանջեցին զեղչ։ Չստանալով այն, իրարանցում առաջացրին հաճախորդների մոտ, թե իբր մենք իրենց խաբում ենք, իրենք իրենց խաբված են զգում, ասացին՝ կբողոքենք»,- պատմեց Արմեն Սարգսյանը։

Ընկերության տնօրենն ասաց, որ իրենց ընկերությունն աշխատում է տուրիստական գործակալությունների հետ, որոնց աշխատակիցներին տրամադրում է նաեւ զեղչեր. «Երբ եկան վարչապետի անձնակազմի աշխատող ներկայացնողները, տեսան, որ իրենց զեղչեր ենք անում, մեզնից սկսեցին պահանջել զեղչեր։ Մեզ սպառնացին՝ աշխատանքային օրերի ընթացքում բարձրաձայնել այս ամենի մասին։ Մեզ ասացին՝ բա որ Նիկոլը գա, ինչքանո՞վ կթռնի, ասացի՝ բոլորի համար նույն գինն է, Փաշինյանն էլ գա՝ 10 հազար դրամ է։ Մենք ոչ մեկի միջեւ խտրականություն չենք դնում»։

Արմեն Սարգսյանն ասաց, որ իրենք բողոք են ներկայացրել Զբոսաշրջության կոմիտե. «Նրանք ասել են, թե ունենք սխալ գնային համակարգ եւ վարկաբեկել են մեր անունը։ Բարեբախտաբար, տուրիզմի բաժնից կապ հաստատեցին մեզ հետ եւ ճշգրտեցին իրողությունը»։

դիտվել է 1776 անգամ
Լրահոս
Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ այցելում է գինու փառատոնին Ավտովթարի զոհ է դարձել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատուն Ե՞ս եմ փուռը տալիս մեր ժողովրդին. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով Փաշինյանի ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Բորիս Ռոժին ՔՊ-ական պաշտոնյաներ, երիտքպականներ, դաչայի աշխատողներ․ ովքեր են Փաշինյանի հեծանվորդները Մնաց մի հարց՝ կհասցնե՞ն, թե հայ ազգը կհեռացնի այս իշխանություններին Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով. Սրբազան Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Աբրահամյան ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ փաստաբան Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքյանն ուզում է ինքնասպան լինել. ահազանգում է կինը. Հրապարակ Առաջիկայում քաղաքացիների հանդեպ՝ սև ու կարմիր բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգը Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի Ադրբեջանում ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատավարությունը Հայաստանում կձևավորվի Ոստիկանության գվարդիա Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների Տպավորությունս է՝ բացակայել եք Եկեղեցու պատմության դասերից․ Արարատ Սրբազանը՝ ՍԴՀԿ ատենապետին Ալեն Սիմոնյանի խայտառակ մեղադրանքը Բագրատ Սրբազանին (video) Սուտ ա խոսում ուղղակի. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին (video) Նիկոլը հեռացվում է․ սպասե՛ք անակնկալների․ Արամազդ Զաքարյան (video) Բագրատ Սրբազանը փաստացի զրոյացրել է ամբողջ քաղաքական դաշտը․ Երվանդ Բոզոյան (video) Աբովյանում սարսափելի պայթյունը անփութությու՞ն, թե՞՝ դիտավորություն․ ի՞նչ է ակնարկում գնդապետը (video) ԲԱՑԱՌԻԿ․ Քենիայից ժամանած գեներալ-լեյտենանտը խոսում է Նիկոլի հեռանալու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am