Վահանի «վահանը»

Ազգային ժողովի պատգամավոր, վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Վահան Բաբայանը հնարավոր է առաջիկայում նոր կուսակցություն ստեղծի։ Կուսակցությունը կլինի ազգային-ռեֆորմիստական գաղափարախոսությամբ: Ովքե՞ր են լինելու կուսակցության նախաձեռնող խմբում, ի՞նչ անվանում է ունենալու ու այլ մանրամասներ Վահան Բաբայանը դեռեւս չի հայտնում, շտապում է լոկ ասել, որ իր կուսակցությունն ընդդիմադիր չի լինելու: Բաբայանը դա բացատրում է, երկրում ստեղծված իրավիճակով, որը, ըստ նրա, թույլ չի տա, որ նա հանդես գա ընդդիմության շարքերից: Ո՞վ է  Վահան Բաբայանը եւ ի՞նչ շանսեր նա ունի Վերջին 15 տարիներին Վահան Բաբայանը հասցրել է անդամագրվել ու լքել մի քանի կուսակցություն, 20-ամյա պատանին մղվել է քաղաքական ասպարեզ, բայց չի կորչել հորձանուտներում: Քաղաքական բեմելը սկսել է Քրիստոնեադեմոկրատական կուսակությունից, Խոսրով Հարությունյանն էլ եղել է նրա քաղաքական կնքահայրը: Նորաթուխ երիտասարդն անմիջապես գլխի է ընկել իր հանգրվանած ուժի անհեռանկարային կարգավիճակի մասին ու տեղափոխվել  Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցություն: 2002-2005 թվականներին Վահան Բաբայանը կուսակցության երիտասարդական թեւի նախագահն էր, ինչպես նաեւ քաղխորհրդի անդամը: 7-ամյա քաղաքական անցյալով,  ընդդիմության երիտթեւերում բավական պատկառազդու պաշտոններ  վարած երիտկարիերիստը տեսավ, որ այնտեղ լավ չէ, ավելի շուտ` իր ուզածը չէ, այդ թեւերով ուշանում է իր վերելքը դեպի իշխանության բարձունքներ, սահուն տեղափոխվեց ոչ ընդդիմադիր կուսակցություններ: Մի կարճ շրջան հանգրվանեց  ՄԻԱԿ-ում, ապա իր հաստատուն տեղը գտավ ՀԵԿ-ում, որտեղ արագ կատարված ինչ-ինչ գործընթացների արդյունքում ՀԵԿ նախագահ Սարգիս Ասատրյանը հրաժարական տվեց եւ նախագահի պաշտոնակատար ընտրվեց ինքը: Որպես Հայաստանի երիտասարդական կուսակցության առաջնորդ իր տեղը գտավ  իշխանական դաշտում: Նա, կուբացի հայտնի հեղափոխական Չե Գեւարայի նկարով շապիկը հագին, մամուլի ակումբներում Սերժ Սարգսյանին սատարելու կոչեր էր անում: Իսկ որոշ ժամանակ անց, 2011 թվականի սկզբին, իր ղեկավարած կուսակցությունը միացրեց «Բարգավաճ Հայաստանին» եւ սկսեց հանդես գալ արդեն Ծառուկյանին սատարելու կոչերով: Հավանաբար հենց ճիշտ ժամանակին կողմնորոշվելու այդ հատկությունն օգնեց երիտասարդ կարիերիստին հայտնվել Ազգային ժողով տանող ճանապարհին:Ի վերջո,  ԲՀԿ-ի ցուցակի 20 համարի տակ նա դարձավ պատգամավոր եւ այս տարիներին հասցրեց կոփվել նաեւ մի քանի անգամ այլընտրանքից ընդդիմություն եւ հակառակ կարգավիճակներում սահուն վայրէջք կատարելով: ԲՀԿ-ից դուրս եկավ  իր խոսքերով՝ գաղափարական անհամաձայնությունների պատճառով: Մասնավորապես այն, որ Բաբայանը ցանկանում էր, որ ԲՀԿ-ն էլ կոալիցիա կազմի, նա անձամբ քայլեր էր արել այդ ուղղությամբ Միքայել Մելքումյանի հետ գնացել էր կառավարություն ու խնդրել Հովիկ Աբրահամյանին իրենց էլ ընդունեն: Բայց եղավ այն, ինչ եղավ, իսկ պարոն Բաբայանը  չհարմարվեց անգամ միայն խոսքով  ընդդիմադիր հանդես եկող ԲՀԿ-ին եւ Վահանը իր <<վահանը>>, որը կերաշխավորի ապագայում իր քաղաքական լինելիությունը: Դժվար է պատկերացնել, թե ովքեր կանդամակցեն մի քանի տերեր փոխած լիդերի կուսակցությանը, բայց որ Բաբայանը դա կծառայեցնի իր անձնական շահերին ու կուսակցության անվան տակ կկորզի պատգամավորական մեկ մանդատ կցվելով ՀՀԿ-ին, դրանում կարող եք վստահ լինել:   Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am