Ով եւ ինչու է «առաքել» Հերմինե Նաղդալյանին

Հայ հասարակությունը չի նահանջում Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ուղղությամբ գրոհից։ Վրդովմունքը, պատասխանատվության ենթարկելու կոչերն օրեցoր ահագնանում են, մարելու փոխարեն, Նաղդալյանը հռչակվել է ազգի դավաճան ու բոլորը նրան համարում են սպառնալիք Արցախի համար։ Մինչեւ անգամ Արցախի պատգամավորներ կոչ արեցին պատժել հայաստանցի գործընկերոջը հակապետական հայտարարության համար։ Նաղդալյանը, հիշեցնենք, օրերս խոսելով Կազանի փաստաթղթի եւ տարածքների վերադարձի մասին, բառացիորեն ասել էր հետեւյալը. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է: Ուզում եմ ասել` նաեւ դրսում երբեմն օգտագործում են Մադրիդյան սկզբունքներից առանձնացված ինչ որ մի բան, ում ինչպես ձեռնտու է, բայց Մինսկի խմբի համանախագահները վերջին 5 տարվա հայտարարությունների ու քննարկումների ընթացքում ուշադրությունը սեւեռում են դրա վրա, որ այդ սկզբունքները համալիր են եւ իրար հետ պիտի հաստատվեն ու ընդունվեն եւ դրանց մեջ չկա որեւէ մեկը, որը գերակա է»։ Ավելի ուշ փորձեց փրկել իրավիճակը, երկու օր հետո պարզաբանումով հանդես եկավ, թե Արցախի հարցի լուծման բանալին Ստեփանակերտի ժողովրդի ձեռքում է, սակայն եղածն արդեն եղած էր, խոսքը հնչեցված։ Հանրության գերակշիռ մասը Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը փաստացի Ադրբեջանի պետական շահի սպասարկում է որակել, Արցախի Սահմանադրության կոպտագույն ոտնահարում, քանզի ազատագրված տարածքները հանդիսանում են Արցախի Սահմանադրությամմբ ամրագրված Արցախի հանրապետության տարածք: Ինչ խոսք Նաղդալյանին քննադատելու, դատափետելու միլիոն առիթ կա, նա եւ իր հայտնի վաշխառու ամուսինը սերտ առնչություն ունեն սեփական պետության ու ժողովրդի բացահայտ թալանին, այդ մասին տարիներ շարունակ մամուլը բացահայտում է։ Սակայն, Արցախի վերաբերյալ հայտարարությունում Նաղդալյանի «մեղքը» ամենափոքրն է։ Սովորաբար նման «ստուգողական» ինֆորմացիաները տարածվում են ամենաբարձր օղակների թույլտվությամբ, եթե չասենք ՝ հրահանգով՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով, այլապես Նաղդալյանն իր «անպատասխանատու» հայտարարության համար այսօր առնվազն նկատողություն ստացած կլիներ։ Որովհետեւ հատկապես վերջին օրերին ՀՀԿ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայրենասիրական հայտարարություններ են անում, ասում, որ մի թիզ տարածք չեն զիջելու: Եթե հիշում եք տարածքների վերադարձի մասին խոսակցությունները սպրդվեցին ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից, երբ քննարկվում էր, թե ինչ ճանապարհով պետք է լուծվի շիկացած խնդիրը։ Սկզբում ռուսական, ապա նաեւ տեղական լրատվամիջոցները տեղեկացրեցին այսպես կոչված «լավրովյան պլանի» մասին, որի էությունը կրկին տարածքների հանձնումն էր, խաղաղապահների տեղակայումը։ Անանուն աղբյուրներից ստացած ինֆորմացիաները, հարկ է նշել, որ հանրության շրջանում վրդովմունք առաջացրեցին, բայց ոչ այն չափաբաժնով, որքան եղավ Նաղդալյանի դեպքում։ Դրանից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղթն է, մի փաստաթուղթ, որտեղ Արցախի կարգավիճակը չհստակեցրած, դրվել է 5 շրջան վերադարձնելու եւ խաղաղապահներ տեղակայելու հարցը: Սա էլ լայն արձագանք չստացավ թերեւս հայտարարությունը հնչեցնելու հարթակի հանգամանքով։ Գաղտնիք չէ, որ հասարակության ակտիվ շրջանակների հետաքրքրությունը վաղուց խամրել է իշխանության խոսափողը դարձած Հանրայինի նկատմամբ։ Ապա հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի Բլումբերգի հարցազրույցը, որտեղ խոստովանեց, որ 2011-ին փաստացի համաձայնություն է տվել Կազանի փաստաթղթին։ Սարգսյանն էլ թիրախ չդարձավ ներկայի վերաբերյալ անորոշության պատճառով, նրա խոսնակն այդպես էլ չհստակեցրեց, թե ՀՀ նախագահը շարունակում է պաշտպանել Կազանի փաստաթուղթը, թե դա մի ժամանակ էր: Ծանր հարվածը դրվեց Հերմինե Նաղդալյանի ուսերին։ Սովորաբար նման լուրերը մի քանի նպատակ են հետապնդում, առաջին՝ ստուգել հանրային արձագանքը տվյալ իրողության հետ կապված, երկրորդ՝ հանրությանը նախապատրաստել նման հեռանկարի, երրորդ՝ տվյալ պարագայում հաշվարկելով, թե ինչ լայն ռեզոնանս կառաջացնի այդ հայտարարությունը, իշխանությունը ըստ էության նպատակ է ունեցել Ռուսաստանին ցույց տալու հայ հանրության կարծիքը,կամ այլ կերպ ասած՝ նման ծրագրի անհնարինությունը։   Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am