Ինչո՞ւ Աբրահամյանը հրաժարվեց իր խոստումից

Ամիսներ առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շռնդալից ասուլիսն ու հայտարարությունը քաղաքական հայտի մասին, անփառունակ ավարտ ունեցավ։ Պարզվում է՝ դեռ չծնված, վախճանվել է Աբրահամյանի նորաստեղծ կուսակցությունը։ Այդ մասին գուժել է Աբրահամյանի հայաստանյան խոսնակ Արամ Սարգսյանը՝ Դեմկուսի նախագահը։ Նա ասել է, որ կուսակցություն ձեւավորելու փոխարեն շարժում կնախաձեռնեն, հոկտեմբեին տնտեսական ֆորում կանցկացնեն, դրանից հետո լայն թափով գործունեություն կծավալեն. «Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որն իր նպատակները արդեն հայտարարել է՝ ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին ավելի կմանրամասնենք: Մեր խնդիրն այս պահին դա է»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը: Դատելով գործողությունների ընթացքից՝ խոստացած շարժումն էլ կտապալվի, որովհետեւ ամիսներ առաջ հայտարարվեց, որ տնտեսական ֆորումը պատրաստվում են անել հունիսին, իսկ հիմա մի քանի ամսով հետաձգում են։ Երբ անցած տարվա հոկտեմբերին «ալամ աշխարհի» նախագահը եկավ Հայաստան ու հուժկու հայտարարություններ արեց իր հնարավորությունների ու մեծ ծրագրերի մասին, շատերը կասկած չունեին, որ ապագայում Հայաստանի նոր «փրկիչ» է երեւալու, նա ասել էր, որ կուսակցություն է բացելու, որը չի ունենալու ֆինանսական խնդիրներ, եւ որի նպատակն է լինելու իշխանության գալը: Արա Աբրահամյանը չէր բացառել նաեւ իր բարձր պաշտոնի անցնելը, բայց դրանից ամիսներ հետո Աբրահամյանի թոզն անգամ չերեւաց Հայաստանում, նա գաղտագողի ժամանում ու մեկնում էր հայրենիքից՝ այդպես էլ չհստակեցնելով իր քաղաքական ծրագրերի հարցը։ Այդ ընթացքում խոսեցին մամուլի աղբյուրները, որ Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու գաղափարը ճզմվել է հենց նույն օրը՝ հայաստանյան հայտնի ասուլիսից ու նախագահի նստավայր այցելելուց եւ նախագահ Սարգսյանի հետ հանգամանալի զրույց ունենալուց հետո։ Հետո առաջ եկան նոր վարկածներ, որ Աբրահամյանն ինքն է փոշմանել, քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն չի ընձեռում երկքաղաքացիներին ղեկավար պաշտոններ ստանձնել, իսկ Աբրահամյանը ՌԴ քաղաքացի է նաեւ։ Այսինքն առնվազն երկու պատճառով Աբրահամյանը կարող էր հրաժարվել իր գաղափարից։ Դատելով նրա հրապարակային հայտարարություններից՝ իշխանությունն է արգելել շարունակել սկսածը։ Վերջին օրերին «Ազատության» ռուսաստանյան մասնաճյուղին տված հարցազրույցում Աբրահամյանը ՀՀ իշխանությունների մասին համարձակ հայտարարել է, որ իր տպավորությամբ «իշխանություն չկա»։ Մի՞թե քաղաքական մշակույթն այնքան դեգրադացվել է, իշխանությունն էլ այն աստիճան թուլացել, որ կարող է վտանգ զգալ Արա Աբրահամյանի պես ֆիգուրից, որին հայ հասարակությունն արդեն մերժել էր իր հայտնի ասուլիսի ու շեդեւր հայտարարությունների պատճառով։ Մյուս կողմից՝ իշխանությունն ինչու պետք է արգելի տնտեսական ֆորումի ծրագրի իրականացումը, որը, փաստորեն, հունիսից տեղափոխվել է հոկտեմբեր։ Գուցե Աբրահամյանն անձնական շահերից ելնելով էր նետվել քաղաքական ասպարեզ ու ցանկանում էր բարձր պաշտոններ զբաղեցնել, այլ ոչ թե հայ ժողովրդի համար, ինչի մասին նա սրտաճմլիկ հայտարարություններ էր անում։ Իսկ եթե իր պաշտոնը չի լինելու, ապա ամեն բան թող կոչի։ Անի Սահակյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am