Գլխավոր դատախազության առջև Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերից մեկը պատմեց, որ 1998 թվականին տղա երեխա է ունեցել կեսարյան հատումով, որն արել է Ռազմիկ Աբրահամյանը։
Ինչպես ասաց` իր երեխան առողջ է եղել, երրորդ օրն իրեն ասել են՝ երեխադ լավ է, պատրաստվի, որ կերակրես։
«4-րդ օրն եկան և ասացին, որ երեխադ մահացել է։ Հարցրի՝ ի՞նչն է պատճառը, ասացին գիշերային հերթապահի անփութության հետևանքով։ Պահանջեցի երեխայի դին, ասացին թույլ չենք տալիս, միայն քննիչների միջոցով։ Մինչև այսօր ես իմ երեխային չեմ պատկերացրել, որ մահացած է։ Ես ծանր վիճակում եմ եղել, չեմ տեսել իմ երեխային, բայց ամուսինս տեսել էր և ասում էր, որ նա լավ է, միայն թթվածին էր միացված։ Ես անգամ մանկաբույժին հրավիրել էի պալատ հարցրել՝ երեխաս ինչպես է, նա պատասխանեց, որ իմ երեխայի վիճակը նորմալ է, պատրաստվեմ, որ կերակրեմ երեխային, ու այդպես էլ չբերեցին ու ես չտեսա իմ երեխային։ Թուրքը, որ թուրք է, իր երեխային իր ազգին կպահի, իսկ այս մարդը չգիտեմ՝ ինչ է արել հայ մայրերի հետ»,-ասաց տուժող մայրը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը