SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Մալաթիայի ոստիկանություն Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 8-ին Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել , տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետևանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լևոն Խաչատրյանը և 28-ամյա Ադամ Պողոսյանը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը