Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառը. AntiFake.am. video

Այսօր վաղ առավոտից քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն ու դրա հավանական պատճառները: Մամուլում հայտնվում են տարատեսակ կարծիքներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ չէր Վլադիմիր Կարապետյանի աշխատանքի արդյունավետությունից:

AntiFake.am-ին հայտնի են Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության իրական պատճառները:


Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել է սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել է ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով է աշխատանքից հեռացվել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

AntiFake.am-ն ի սկզբանե՝ Ամանորի գիշերը, ֆիքսել էր ամանորյա ուղերձում առկա կրկնությունը, սակայն տիրապետելով նաև վարչապետի աշխատակազմում առկա խժդժություններին ձեռնպահ ենք մնացել դա հանրայնացնելուց՝ սպասելով հնարավոր զարգացումներին:

Այսպես, News.am-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի 4.40-4.56 վայրկյանում Նիկոլ Փաշինյանն ասում է. «2020թ.-ը դառնալու է թերահավատների հուսավառության և հավատավորների թռիչքի տարի: Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգեբանական թռիչքի տարի»:


Նույն տեքստը Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է 06:17-06.30 վայրկյանում, ապա խոժոռվում է, փոքր ընդմիջում վերցնում և շարունակում:Նշենք, որ Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի կրկնվող երկրորդ հատվածը մոնտաժվել է և հանվել (տեսանյութի 8:40 վայրկյանից): Սա վկայում է այն մասին, որ ստով և կեղծիքով առաջնորդվող իշխանությունը հերթական անգամ քողարկում է իրականությունն իր ձախողումները հանրությունից թաքցնելու համար:

 Սա Ամանորի գիշերը տեղի ունեցած միակ բացթողումը չէր: Ամանորի գիշերը չհեռարձակվեց նաև ՀՀ օրհներգը, ինչը «Օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանի տեղեկատվական սպասարկման համար գործում է ավելի քան 200 աշխատակցից բաղակացած «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հիմնականում զբաղվում է սոցցանցերում իշխանությանը քննադատողների դեմ ֆեյքային հարձակումներ իրագործելով: Եվ ֆեյքային հարձակումները, ըստ չհերքվող տեղեկությունների, ղեկավարում է անձամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Փաստացի, կատարվածի ամբողջ մեղքը բարդվել է մեկ անձի՝ Վլադիմիր Կարապետյանի վրա, թեև մի հսկա պետական հիմնարկ է աշխատում, որը, եթե զբաղվեր իր գործառույթներով, այլ ոչ թե «ֆեյքաբուծությամբ», ապա Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անհարմար վիճակում չէր հայտնվի:

դիտվել է 2720 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am