Իրանի հրթիռակոծումն ու Պուտինի անսպասելի շախն ու մատը

Տարածաշրջանը իրապես եռում է իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանը պատասխան հարվածը չուշացավ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Դամասկոսում էր: Նա Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի ԶՈՒ-ի հրամանատարական կետում, հանդիպեց նախագահ Բաշար Ասադի հետ: «Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», - մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Պեսկովի խոսքով՝ նախագահ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և երկրում «խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017-ից ի վեր, երբ այցելել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա: Պեսկովի խոսքով՝ Ասադի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «սիրիական պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման գործում» ահռելի ճանապարհ է հաղթահարվել։

Հայտնի է, որ հանդիպմանը նախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ահաբեկչության վերացման ծրագրերը, որը սպառնում է Իդլիբում սիրիացի քաղաքացիների անվտանգությանը, երկրի հյուսիսում իրավիճակի զարգացումը և Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացին աջակցությունը և դրա համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Հունվարի 6-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագերիի հետ քննարկել էր Սիրիայում և մերձարևելյան տարածաշրջանում լարվածությունը կանխելու քայլերը: «Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում և մերձարևելյան տարածաշրջանում լարվածությունը կանխելու քայլերը՝ կապված Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Թուրքիան համարում է, որ իրանցի գեներալի սպանությունը տարածաշրջանի խաղաղություն և կայունությանը մեծ ռիսկ է. «Այս խնդրի լուծման կամ լարվածության նվազելու համար հաջորդ օրերում կրկին այլ երկրների հետ շարունակելու ենք աշխատել: Ինչպես գիտեք, չորեքշաբթի օրը Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Ստամբուլ: Պուտինի հետ այս խնդիրը Նախագահը անձամբ է քննարկելու: Այստեղ մեր բոլորի համատեղ անհանգստությունը, Իրաքի այլ երկրների համար բախման կենտրոն չվերածվելն է: Սա, Իրաք և մեր տարածաշրջանի համար մեծ ռիսկ է: Իրաքի հետ մեր շփումները շարունակվում են: Հետևաբար` բռնությունը նվազեցնելու համար մեր երկիրը կատարելու է իր պարտականությունը», ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիայի և Սիրիայի նախագահների հետ տարածաշրջանային լարվածությունը քննարկելուց մի քանի օր հետո՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգի ակտուալ թեմաներ, այդ թվում՝ Սիրիայի, Լիբիայի իրավիճակը, Մերձավոր Արևելքում լարվածությունը՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածների ֆոնին:

Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել և ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս տառապյալների արյունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ և ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:

Իսկ այսօր Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մասնակցում են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը: Պուտինը Սիրիայից մեկնել է Թուրքիա: Սև ծովի հատակով ձգվող գազատարը կառուցվել է 5 տարվա ընթացքում, ծրագրի իրականացման վրա ծախսվել է 8 միլիարդ դոլար: Այդ գազատարով Ռուսաստանը կարող է տարեկան ավելի քան 30 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Թուրքիայի արևմուտք՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներին, ներառյալ՝ Բուլղարիային, Սերբիային, Հունգարիային գազ մատակարարելու համար: «Թուրքական հոսքը» Ռուսաստանի գազային քաղաքականության մի մասն է՝ Եվրոպային էներգակիրներ մատակարարել շրջանցելով Ուկրաինան:

Նախատեսված է Պուտինի առանձնազրույցը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ երկու ղեկավարները կքննարկեն ռուս-թուրքական համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:

Սակայն օրակարգը լրամշակվել է, քանի որ ի հայտ են եկել միջազգային հրատապ խնդիրներ: Պուտինը և Էրդողանը կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով «Ալ-Քոդս» իրանական զորամիավորման հրամանատար Քասեմ Սոլեյմանիին հունվարի 3-ին Բաղդադում սպանելուց հետո ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:
Բայց միայն իրանա-ամերիկյան պատերազմի տեսական վտանգը չէ, որ մտահոգում է տարածաշրջանի ղեկավարներին: Ըստ «Ազատության»՝ Մոսկվան և Անկարան, պահպանելով տարաձայնությունները, այնուամենայնիվ համագործակցում են, կամ առնվազն մեկը մյուսի հետ մերվում են Սիրիայում: Մինչդեռ, առաջացել է միջազգային նոր թնջուկ՝ Լիբիայի խնդրում ռուսներն ու թուրքերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ: Թուրքիան զորախումբ է ուղարկում Լիբիա, հայտնելով, թե անվերապահորեն աջակցում է այդ երկրի օրինական իշխանությանը: Նկատենք, որ Լիբիայում գործնականում երկիշխանություն է. երկրի մի մասը գտնվում է Ֆաիզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ: Տարածքի մի զգալի մասն էլ՝ սակայն ոչ մայրաքաղաք Տրիպոլին, գրավել է ըմբոստ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակը: Միջազգային համայնքի մեծ մասի համար Սարաջն է Լիբիայի օրինական ղեկավարը: Հաֆթարն էլ սատարում է Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի ժամանակավոր վարչակազմին:

Դեռ անցյալ տարվա ապրիլին Հաֆթարն ասել է, թե զորք է հավաքում և պետք է գրավի Տրիպոլին: Նրա ստորաբաժանումները պաշարել են մայրաքաղաքը և նույնիսկ մի քանի արվարձան են մտել, բայց ամբողջությամբ Տրիպոլին գրավել չեն կարողանում: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, սատարում են Հաֆթարին: Ըստ արևմտյան աղբյուրների, Լիբիայում ֆելդմարշալի զինվորականներին օգնում են ռուսաստանցի վարձկանները: Նրանց անվանում են նաև «Վագներ» ռուսական ոչ կանոնավոր զինված խմբավորման մարտիկներ: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Այսօր ստացվեց Իրանից տեղեկություն, Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը: Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:

Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։ «Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ համաձայն ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի, թիրախավորելով ռազմակայանը, որտեղից տրվել էր մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ փոքրոգի զինված հարձակման մեկնարկը», - հայտարարել է Զարիֆը։ «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից», - շեշտել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «գիշերվա գործողությունը պարզապես ապտակ էր, բայց ԱՄՆ-ը պետք է դուրս գա տարածաշրջանից», հաղորդում է IRNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որը Պենտագոնը և ԱՄՆ բանակը «ահաբեկիչներ» է ճանաչում: ԱՄՆ-ը, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ այսօր ավելի ուշ. «Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն»։ Իրանական պետական հեռուստատեսությունը առանց ապացույցներ ներկայացնելու պնդում է, որ հրթիռային հարվածների հետևանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։ Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ, մինչդեռ, հարվածների հետևանքով զոհեր չկան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12583 անգամ
Լրահոս
«Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub Պարզ հարց եմ տալիս, այս հարցիս պատասխանեք․ Հրայր Թովմասյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) Նորանշանակ բոլոր կանանց վրա կոմպրոմատ կա՝ կոչվում է «Լուլուի սինդրոմ» (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին Զեյնալյան. Կլինի՝ իմ անձնակայն կյանքին չխառնվեք այսուհետ Երեկ հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից. Աղազարյան Ով է ՊԵԿ նորանշանակ նախագահը Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մեծամորում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Պատգամավորական մանդատը վայր դրած ՔՊ–ականը ասաց՝ ինչ հարցով է դիմել Ալեն Սիմոնյանին (video) Առողջապահության փոխնախարարը չի կարողանում պատասխանել՝ 102 մլն․ վարկը մեզ վզին ինչու՞ են փաթաթում (video) Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային թեմայով բանակցություններին Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Մարգարա-Վանաձոր ճանապարհին մեքենաներ էին բախվել, մարդ էր մաhացել․ նոր մանրամասներ Արարատի համայնքներից մեկի նախկին ղեկավարի հափշտակած անշարժ գույքերը վերադարձվել են #ՈՒՂԻՂ․ Աննա Հակաբյանի հերթական մեռելածին ծրագրերը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ բանաձևով է Նիկոլ Փաշինյանը ընտրում կադրերին․ Մանրամասնում է ինքը՝ Փաշինյանը QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ ՇՏԱՊ․«Ժողովրդավարության բաստիոն»-ում քանդում են ՀՀ քաղաքացու սեփականությունը... (video) ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am