80 միլիոն դոլար՝ Թրամփի գլխի համար. Վրեժի ծարավ

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սլեյմանին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացավ, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն ԱՄՆ-ից»։ Իրանի հեռուստաընկերությունը 80 միլիոն դոլարի չափով պարգևավճար խոստացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար։ Մինչ այդ, երկրի նախագահի խորհրդական գեներալ մայոր Հոսեին Դեհգանը հայտարարել էր, որ Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա։

Երեկ Տասնյակ հազարավոր սգավոր իրանցիներ լցվել էին Թեհրանի փողոցներ, վանկարկում էին՝ «Մա՛հ Ամերիկային», անիծում են Դոնալդ Թրամփին, երդվում են վրեժ լուծել զորավար Քասեմ Սոլեյմանիի համար: Իրանը հրաժեշտ էր Սոլեյմանիին: Մահմեդական սգո արարողակարգը վարում էր անձամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին: Իրանի բարձրագույն ղեկավարը միշտ ընդգծել է, որ բարձ է գնահատում Սոլեյմանիի հավատարմությունը, զորավարի ունակությունները և երկրին մատուցած ծառայությունները: Նա նույնիսկ տարբեր առիթներով նշել է, թե Սոլեյմանին իր համար, կարծես, հարազատ որդին լինի:

Հուզված այաթոլահն արտասվել էր, հեկեկալով աղոթում էր: Այդ էմոցիոնալ դրամատիկ վիճակում էին նաև սգո արարողակարգին ներկա Իրանի բոլոր բարձրաստիճան ղեկավարները՝ նախագահը, օրենսդիրներ, պետական և զինվորական այրեր: Սգավորներին դիմեց Քասեմ Սոլեյմանիի դուստրը Զեյնաբ Սոլեյմանին. «Արևմտյան Ասիայում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում, Եմենում և Պաղեստինում ԱՄՆ-ի վարած դաժան պատերազմների մասնակից ամերիկացի զինվորների ընտանիքները կստանան իրենց զավակների մահվան լուրը»:

Այսպես, Իրանը խոստացել է վրեժ լուծել, թեպետ դրա ձևի կամ ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակել: Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե Իրանը համարձակվի հարձակման ենթարկել ամերիկացի զինվորականներին, ապա Միացյալ Նահանգները շատ արագ և հուժկու կհարվածի իրանական 52 թիրախների, այդ թվում՝ մշակութային կենտրոնների: Սգո արարողությունը Թեհրանի Ազադի հրապարակում է տեղի ունեցել, դրանից հետո Սոլեյմանիի դին տեղափոխել են շիաների սրբավայր Ղոմ, որտեղ նախատեսված է սգո ևս մեկ արարողություն:

Իսկ աշխարհն, իհարկե, մտահոգված է ստեղծված իրավիճակով... Հունվարի 11-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է քննարկի ոչ միայն այդ երկրների բանակցությունների օրակարգում ավանդական կարևոր տեղ գրավող Ուկրաինայի, այլ, թերևս, նախևառաջ Իրանի խնդիրը: Թեհրանը հայտարարել է, որ այլևս հրաժարվում է 2015թ. միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից: Հետևաբար, Իրանի միջուկային կենտրոններում կավելացնեն ուրանը հարստացնող ցենտրիֆուգները, հարստացման աստիճանը և հարստացված ուրանի քանակը: Ատոմային ռումբի ամենապարզունակ՝ «հրանոթային» տարբերակը ստեղծելու համար կպահանջվի առնվազն 80 տոկոսի հարստացման աստիճանի մոտ 70 կիլոգրամ մետաղյա ուրան: Այսօրինակ ռումբն է ոչնչացրել Հիրոշիման:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ի պատասխան միջուկային գործարքի շրջանակներում վերջին սահմանափակումից հրաժարվելու Իրանի քայլին հայտարարել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա. «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ներքաղաքական թոհուբոհը Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականության շուրջ շարունակում է եռալ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ հետախուզության տվյալների հրապարակումը։ Պատասխանելով՝ նման տվյալներ հրապարակելու հնարավորության մասին լրագրողների հարցին, Թրամփն ասել է, որ դա «կարելի է քննարկել»։ Մինչ այդ դեմոկրատները կոնգրեսում մեղադրել էին նախագահին՝ առանց օրենսդիրների պաշտոնական հավանությունը ստանալու Սոլեյմանիին ոչնչացնելու վերաբերյալ հրաման տալու համար՝ պահանջելով օպերացիայի վերաբերյալ տվյալներ տրամադրել։ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ պարտավոր չէր նրանցից թույլտվություն խնդրել։

Լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է վերացնել գեներալ Քասեմ Սոլեյմանիին՝ առանց բավարար հետախուզական տվյալների, թերի է և ոչ ստույգ, գրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ալիսա Ֆարան Twitter-ում: Նա նշել է, որ New York Times պարբերականի աղբյուրներն «ակնհայտորեն մասնակից չեն եղել նկարագրված հանդիպումներից որևէ մեկին»: Նրա խոսքերով, տվյալ տեղեկատվությունն ապակողմնորոշիչ է: Հունվարի 4-ին New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաները Թրամփին առաջարկել են ոչնչացնել Սոլեյմանիին, բայց ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հղում անելով աղբյուրներին՝ լրագրողները գրել էին, որ ամերիկյան առաջնորդը հրաման է տվել այն դեպքում, երբ վարչակազմում դեռևս շարունակվում էին վեճերը հետախուզության նոր տվյալների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ օրենսդիրները կկազմեն և քվեարկության կդնեն բանաձև, որով սահմանափակվելու են Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում նախագահ Թրամփի լիազորությունները: «Բանաձևը կվերահաստատի այն, որ Կոնգրեսի կողմից հավանություն չստանալու դեպքում նախագահի վարչակազմը չի ունենա 30 օրից ավելի ռազմական գործողություն վարելու իրավունք», - Թվիթերում հայտնել է Ներկայացուցիչների տան խոսնակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6250 անգամ
Լրահոս
Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am