Հայաստանի երկու հարևանների ցասումն ընդդեմ ԱՄՆ-ի. Նոր լարվածություն սահմանակից երկրներում

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նոր լարվածության միտումներ են նախանշվում:
Անկարան հունվարի 5-ից սկսեց զինվորականներ ուղարկել Լիբիա՝ անտեսելով Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի զգուշացումները, թե այդ քայլն էլ ավելի կխորացնի ճգնաժամը ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող երկրում:

«Մեր նպատակն է ոչ թե պատերազմել, այլ աջակցել օրինական կառավարությանը», - CNN Turk-ի եթերում հայտարարել է նախագահ Էրդողանը՝ ընդգծելով՝ թուրք զինվորականներն օպերատիվ շտաբ են ձևավորելու, որն առաջնորդելու է թուրքական բանակի գեներալներից մեկը: «Արդյո՞ք թուրք զինվորները մեկնում են Լիբիա որպես մարտական գործողություններին մասնակցող, մարտնչող ուժեր», - ըստ «Ազատության»՝ հետաքրքրվել են լրագրողները։ Էրդողանն ի պատասխան պնդել է՝ «թուրքական բանակն առայժմ ուղղակի մասնակցություն չի ունենալու, թուրքական ստորաբաժանումներում ներգրավված են լինելու այլ զորամիավորումներ»: Թե ովքեր են մարտնչելու թուրքական դրոշի ներքո, և որ երկրներից, Էրդողանը չի հստակեցրել:

Այս պահին միայն հայտնի է, որ թուրքական միջամտությունը շարունակվելու է 1 տարի, խորհրդարանը, համենայնդեպս, անցած շաբաթավերջի արտահերթ նիստում նման մանդատ էր տվել Էրդողանին: Մինդ այդ՝ ավելի վաղ, Անկարան զրահատեխնիկա էր ուղարկել Լիբիա, ուր շուրջ 10 տարի է` նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:

Անցած տարվա ապրիլից կողմերի միջև բախումները թեժացան. ապստամբները գրոհում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար: Երեկ միայն օդային հարվածներից կառավարական բանակի առնվազն 30 զինվոր էր զոհվել, 33-ը՝ վիրավորվել: Եվ որքան խորանում է ներքաղաքական ճգնաժամը, այնքան առավել ակնհայտ է դառնում երրորդ ուժերի բախումն ու միջնորդավորված ազդեցությունը: Ինչպես սիրիական ճգնաժամի դեպքում, այստեղ էլ գերտերությունները հակադիր ճամբարների են պաշտպանում՝ սեփական շահերից ելնելով: ՄԱԿ-ը աջակցում է Տրիպոլիի կառավարությանը և արգելում զենք-զինամթերքի մատակարարումը ապստամբներին, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանն ու Եգիպտոսը, մինչդեռ, աջակցում են գեներալ Հաֆթարին: Բացի այդ, բազմաթիվ հաղորդումներ կան, որ ապստամբների կողմից մարտնչում են նաև Կրեմլի հովանու ներքո գործող ոչ պաշտոնական Վագների խմբի զինծառայողները. ականատեսները պնդում են, որ շփման գոտին հենց ռուս դիպուկահարներն են վերահսկում:

Պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը, անդրադառնալով վերջին զարգացումներին այսօր հայտարարել է. - «Վարձկանները չեն կարող խաղաղություն բերել Լիբիա»:

«Մենք համոզված ենք, որ վարձու զինվորները չեն կարող կայունացնել իրավիճակը Լիբիայում, մեր նպատակն է հրադադար հաստատել և նպաստել քաղաքական երկխոսությանը: Լիբիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով», - ասել է նա: Քննադատելով ապստամբներին աջակցող ուժերին՝ Մևլութ Չավուշօղլուն հստակ անուններ չի նշել: Փորձագետները, սակայն, վստահ են, որ քննադատության ալիքն ուղղված է նախ և առաջ դեպի Մոսկվա, որի հետ ԱՆկարան վերջին շրջանում սերտ համագործակցում է մի շարք հարցերում, Լիբիայի դեպքում, սակայն, դաշնակիցները հայտնվել են հակադիր ճամբարներում: Ակնկալվում է, որ 2 օր անց, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, նախագահ էրդողանի հետ բանակցությունների առանցքում կլինի հենց այս հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում զգուշացրել էր, որ Լիբիայի գործերին միջամտությունը բարդացնելու այդ երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին նշված է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նոր լարվածության հիմք կարող է հանդիսանալ նաև Իրանի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը...

Օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ: Իրանի առաջնորդը կոչ էր արել Թուրքիայի առաջնորդին միավորվել և ընդդիմանալ Միացյալ Նահանգներին: Նա նշել էր, որ նման համատեղ գործողությունները պետք է կանխեն ամերիկյան իշխանությունների «ավելի համարձակ» գործողությունները ԻՀՊԿ-ի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: «Մեր լռությունը ագրեսիվ գործողությունների դեմ կարող է հանգեցնել ավելի մեծ սանձարձակության ագրեսիվ քայլեր ձեռնարկելու հարցում», – ասել էր Ռոհանին:
Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ կլիներ անպատասխան թողնել Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը. «Գտնում եմ, որ չի կարելի է անպատասխան թողնել որևէ հրամանատարի սպանությունը, որը ընդգրկված է եղել որևիցե երկրի իշխանության բարձրագույն էշելոններում»։

Այսպիսով, թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածության հիմքեր են ստեղծվում: Էրդողանը Թրամփի համար երկու նոր տհաճություններ է ստեղծել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2493 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am